Լորձային արտադրություն հեշտոցից

Լորձային արտադրություն հեշտոցից

Հեշտոցից արտահոսող լորձային արտադրությունը, եթե նորմալ բնույթի է, բնական երևույթ է։ Վերարտադրողական տարիքի բոլոր կանայք էլ ունենում են։

Եթե արտադրությունը թափանցիկ է և չի ուղեկցվում տհաճ զգացողություններով, ապա մտահոգվելու կարիք չկա։ Բնականում քանակը քիչ է, այնքան, որ կինը կարող է և չնկատել։

Հաճախ, սակայն, արտադրությունը վկայում է օրգանիզմում ընթացքող խանգարման մասին և բժշկի միջամտություն է պահանջում։

Այդպիսի նշաններից են՝

  • ցավ փոքր կոնքի օրգաններում՝ հատկապես միզելիս և սեռական ակտի ընթացքում,
  • տհաճ հոտ (ձկան հոտին նմանվող),
  • լորձի գույնի փոփոխություն և այլն։

Վերոնշյալ փոփոխությունները նկատելուն պես պետք է դիմել գինեկոլոգի։

Առաջացման պատճառները

Նորածին աղջիկների դեպքում հնարավոր է փոքր ծավալով արտադրություն լինի, երբեմն՝ արյան հետքերով։ Պատճառն այն է, որ երեխայի օրգանիզմում ծննդաբերությունից անմիջապես հետո մորից ստացած էստրոգենի մակարդակը բարձր է լինում։ Արտադրությունը դադարում է միջինում մոտավորապես երկու շաբաթ անց։

Նախադպրոցական և ավագ դպրոցական տարիքի աղջիկների դեպքում արտադրությունը գրեթե անտեսանելի է։ Ավելի առատ արտադրություն դիտվում է սեռահասունացման տարիքի աղջիկների դեպքում և կարող է շատանալ առաջին դաշտանից ամիսներ առաջ։

Հետագայում արտադրությունն սկսում է դիտվել միջդաշտանային շրջանում, իսկ գույնը կարող է տատանվել թափանցիկից մինչև կաթնասպիտակավուն։

Վերարտադրողական տարիքում դաշտանային ցիկլի ընթացքում էստրոգենի և պրոգեստերոնի մակարդակի փոփոխության արդյունքում արտադրության ծավալը և գույնը կարող են փոփոխվել։ Դաշտանի ավարտի առաջին օրերին, երբ էստրոգենի մակարդակը ցածր է լինում, լորձային արտադրությունը սովորաբար խիտ և մածուցիկ է լինում։

Մենոպաուզայից հետո արտադրությունը պակասում է, քանի որ էստրոգենի մակարդակն էլ է նվազում օրգանիզմում։

Լորձային արտադրության բնույթի փոփոխության այլ պատճառներ, որոնք կապված չեն վարակների հետ՝

  • օտարածին մարմնի առկայություն հեշտոցում, օրինակ՝ տամպոնի մնացուկներ,
  • վուլվայի դերմատիտ,
  • վերարտադրողական օրգանների չարորակ ուռուցք,
  • արգանդի պարանոցի պոլիպ և այլն։

Ատիպիկ, առատ լորձային արտադրություն կարող է դիտվել նաև այնպիսի հիվանդությունների առկայության դեպքում, ինչպիսիք են՝

  • բակտերիալ վագինոզը,
  • կանդիդոզը,
  • քլամիդիոզը,
  • գոնորեան,
  • տրիխոմոնիազը և այլն։

Աղբյուրը

views 45329
Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Վերարտադրողական շրջան

Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Վերարտադրողական շրջան

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Բարակ էնդոմետրիում. պատճառներ և բուժման մեթոդներ

Վերարտադրողական շրջան

Բարակ էնդոմետրիում. պատճառներ և բուժման մեթոդներ