Մթերքներ, որոնք ցանկալի չէ ուտել հղիության ընթացքում

Մթերքներ, որոնք ցանկալի չէ ուտել հղիության ընթացքում

Հղիությունը յուրահատուկ շրջան է օրգանիզմի համար, և ցանկանաք, թե ոչ, պետք է հրաժարվեք որոշ ուտելիքներից կամ էլ գոնե սահմանափակեք դրանց քանակը, որպեսզի չվնասեք ինչպես ձեզ, այնպես էլ երեխային:


Պանրեղեն և կաթնամթերք


Կապույտ բորբոսի շերտով պանիրներ, սպիտակ բորբոսի շերտով պանիրներ, ինչպիսիք են բրին և կամամբերը: Անհրաժեշտ է խուսափել նաև չպաստերիզացված փափուկ պանիրներից՝ պատրաստված այծի և ոչխարի կաթից: Բոլոր վերոնշյալ պանիրները հնարավոր է, որ լիստերիա մանրէ պարունակեն: Վերջինս լիստերիոզի հարուցիչ է, որը վտանգավոր է երեխայի համար: Չպաստերիզացված կաթը և այդպիսի կաթից պատրաստված մթերքները հնարավոր է, որ պարունակեն սննդային թունավորում առաջացնող բակտերիաներ: Հղի կանայք ավելի խոցելի են սննդային թունավորումների հարցում:


Ձու


Հում կամ թերխաշ, վատ եփած ձուն կարող է սալմոնելա պարունակել: Ձուն պետք է եփել այնքան, որ դեղնուցը և սպիտակուցը պնդանան: Մի կերեք մուս, պաղպաղակ և տնական մայոնեզ, եթե պատրաստված են հում ձվով:


Մսեղեն


Առավել ուշադիր պետք է ստուգել խորովածի կամ մսային կիսաֆաբրիկատների եփվածությունը: Խորհուրդ չի տրվում ուտել ապխտած միս, օրինակ՝ սալյամի, քանի որ մեծ է լիստերիոզով կամ տոկսապլազմոզով վարակվելու վտանգը: Պաշտետի բոլոր տեսակները պարունակում են լիստերիայի մանրէ, որը, ինչպես նշվեց, վնասակար է երեխայի համար:


Ձկնեղեն

Չնայած որ յուղալի ձուկն անհրաժեշտ է և՛ ձեզ, և՛ փոքրիկին, կարող է վնասակար նյութեր պարունակել: Ուստի ցանկալի է ամբողջ շաբաթվա ընթացքում առավելագույնը 2 կտոր ձուկ ուտել: Խորհուրդ չի տրվում ուտել այնպիսի ձկնատեսակներ, որոնք սնդիկ են պարունակում, օրինակ՝ թունա տեսակը:


Ըմպելիքներ

Խորհուրդ է տրվում հրաժարվել սուրճից՝ այն փոխարինելով օրինակ ցիկորիայով (ճարճատուկ, եղերդակ, վաճառվում է Երևանի սուպերմարկետներում) կամ թեյով: Եթե չեք կարող առանց սուրճի, ապա պետք է կրճատել կոֆեինի քանակը (օրական 200 մգ, այսքան կոֆեին կա 2 բաժակ սուրճում), քանի որ դրա չարաշահումը մեծացնում է վիժման վտանգը: Խորհուրդ է տրվում հրաժարվել նաև ոգելից խմիչքներից:

 

Աղբյուրը

views 26477
5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Այլ նյութեր

5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Այլ նյութեր

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Այլ նյութեր

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Սնունդ

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում