Կյանքի յոթ խնդիրներ, որոնք առաջացնում են քրոնիկ հոգնածության համախտանիշ

Կյանքի յոթ խնդիրներ, որոնք առաջացնում են քրոնիկ հոգնածության համախտանիշ

Բժիշկները շարունակ փնտրում են քրոնիկ հոգնածության համախտանիշի իմունաբանական, վարակիչ, նյարդաբանական պատճառները, սակայն չեն գտնում, մինչդեռ հոգեբաններն առաջարկում են իրենց տեսությունը. այս հիվանդության պատճառը սթրեսին արձագանքելու մարդու առանձնահատկություններն են։

Ընթերցեք նաև՝ Ինչպե՞ս ճիշտ քնել

Հոգնել ոչինչ չանելո՞ւց: Քրոնիկ հոգնածության համախտանիշին նման այս երևույթը տեղի է ունենում այն ժամանակ, երբ օրգանիզմում խախտվում է հավասարակշռությունը՝ արտաքին միջավայրի կողմից ուղարկված խթանների և դրանց նկատմամբ մեր ռեակցիաների միջև: Ինչո՞ւ են քրոնիկ հոգնածության նշաններ հաճախ  զգում տնային տնտեսուհիները, միապաղաղ աշխատանքով զբաղվող մարդիկ  կամ պարզապես ալարկոտները, ովքեր օրեր շարունակ կպառկեն բազմոցին՝ առանց որևէ բան անելու: Որովհետև նյարդային համակարգի խթանումն անբավարար է: Չափավոր սթրեսն օգտակար է առողջության համար. այն թույլ է տալիս օրգանիզմին կենտրոնացնել, համախմբել ներքին ուժերը, պատշաճ կերպով պատրաստ լինել արձագանքելու արտաքին աշխարհից ստացված «հաղորդագրությանը» և ապահովել պաշտպանություն: Երբ այս խթանները քիչ են, պարամետրերը սկսում են «մոլորվել»: Նույնը պատահում է հակառակ պարագայում, երբ խթանումը չափազանց ակտիվ է լինում:

 Ավելորդ խթանման օրինակներն ամենուր են և բառացիորեն մշակվում են հասարակության կողմից: Այսպիսով, քրոնիկ հոգնածության համախտանիշը դառնում է ծրագրավորված հիվանդություն:

1-ին խնդիր՝ գերազանցիկի համախտանիշ

Հիվանդության տանող առաջին ճանապարհը կատարելության ձգտումն է, որը պայմանավորված է գովազդով, կինոարտադրությամբ և հանրաճանաչ գրականությամբ։ Ենթադրվում է, որ յուրաքանչյուրը կարող է և պետք է հասնի հարստության, համբավի, հասարակության տեսանկյունից հաջողակ լինի և հարուցի այլոց հիացմունքը: Ավելին, այս ամենը արդեն մեզնից յուրաքանչյուրի մոտ առկա է, իսկ արդյոք մենք ցույց ենք տալիս այս հատկությունները, թե ոչ՝ կախված է միայն մեզնից: Մարդը, փորձելով հաղթահարել մեծ խոչընդոտներ, հաճախ իր առջև դնում է բարդ առաջադրանքներ: Օրինակ՝ նա կարող է լինել հաջողակ մենեջեր կամ դերասան, բայց այդ դեպքում ստիպված է ինչ-որ բանից հրաժարվել, օրինակ՝ անձնական կյանքից, հին ընկերներից, երեխաներ մեծացնելուց: Եվ առաջին հերթին` ստիպված է կորցնել հոգևոր ներդաշնակությունը, որովհետև ոչ ոք մինչ օրս չի կարողացել անընդհատ լինել «վերևում»: Նույնիսկ մեծագույնները անկման ժամանակաշրջաններ են ապրել: Այն դիրքորոշումը, որ ամեն ինչ պետք է արվի լիարժեք կամ ընդհանրապես չարվի, հանգեցնում է նյարդային խանգարման:

 Հակաթույն

 Շատ կարևոր է ինքներդ ձեզ ներելը դժվար պահերին, թույլ տալ փոքրիկ սխալներ, ցույց տալ թույլ կողմերը և չշտապել անընդհատ հասնելու վերջնակետին: Սիրե՛ք ինքներդ ձեզ, ոչ թե ձեր երևակայական կերպարը, հիշե՛ք, որ դուք իրական եք ու եզակի՝ որպես անձ, ոչ թե ինչ-որ երևակայության արդյունք։

2-րդ խնդիր՝ նախանձ

Այս զգացումը հաճախ հանգեցնում է էներգիայի ահռելի կորստի: Ի վերջո, նախանձը կործանարար զգացողություն է, բարդույթների և բացասական կամքի իրական դրսևորում:

Հակաթույն

 Նախանձը գործնականում չի բուժվում: Եթե դուք լրջորեն տառապում եք դրանով, դա շատ վատ է: Փորձե՛ք անցնել ավելի դրական զգացմունքների` հիացեք բնությամբ, սիրելիով, արվեստով: Հիշե՛ք, որ նույնիսկ ամենահաջողակ մարդը հիմք ունի նախանձելու մեկին, ով կանգնած է իրենից վեր:

3-րդ խնդիր՝ ինքնավստահության պակաս

Էներգիա վատնելու մեկ այլ միջոց` միշտ կենտրոնանալ ուրիշների կարծիքի վրա: Էներգիայի պաշարի առյուծի բաժինը ծախսվում է գործընկերների, ընկերների, հարազատների դեմքի արտահայտություններին, խոսքերին, ենթադրյալ մտքերին և զգացողություններին արձագանքելու վրա: Այս բարդույթի հիմքում ընկած է անինքնավստահությունը, անընդհատ ինքնահաստատվելու ցանկությունը:

Հակաթույն

 Հասկացե՛ք, որ մարդիկ սովորաբար այդքան էլ չեն կարևորում ձեր հաջողություններն ու անհաջողությունները․ նրանք առավելապես կենտրոնացած են իրենց վրա։ Սովորաբար նրանք հեշտությամբ մոռանում են այն, ինչ մեկ անգամ ասել են ձեր մասին, իսկ դուք պատրաստ եք շաբաթներ շարունակ խորհելու անխոհեմ ասված խոսքի մասին: Այսպիսով, արժե՞ արդյոք էներգիան այդքան անիմաստ վատնել:

4-րդ խնդիր՝ քչով չբավարարվելը

Երբեմն նույնիսկ այնպիսի ազնիվ զգացողությունը, ինչպիսին է ինքնազարգացման ցանկությունը, կարող է հանգեցնել էներգիայի կորստի:

 Մեր ժամանակներում նորաձև է դարձել պնդելը, որ յուրաքանչյուր մարդու հնարավորություններն անսահման են: Սա ճիշտ չէ. միայն քչերին է հաջողվում «գլխից վերև ցատկել»՝ այն էլ հոգեկան ուժի սպառման և նախորդ «փուլում» ձեռք բերվածի կորստի հաշվին:

Հակաթույն

Սովորե՛ք ուրախանալ ձեր ունեցածով: Հիշե՛ք, որ յուրաքանչյուր հաղթանակում պարտության մասնիկ կա, և յուրաքանչյուր պարտության մեջ կա կյանքի դրական փորձ: Այն անձը, ով վեր չի բարձրանում, կարող է ավելի շատ վայելել ազատությունը, հանգստանալ պատասխանատվության հետևանքով առաջացած սթրեսից և ունենալ առողջության պահպանման ավելի լավ հնարավորություն:

Դեյլ Քարնեգին ասում էր, որ իր գյուղացի պապը, որն իր պետությունից դուրս ճանապարհորդություն չէր կատարել, ավելի երջանիկ էր, քան շատ պաշտոնյաներ՝ քայքայված նյարդերով և գիշերային մղձավանջներով, որոնց  իր ճանապարհին հանդիպեց մեծ հոգեբանը։

5-րդ խնդիր՝ ամենուրեք «պաշար» հավաքելու ցանկություն

Ինքն իրեն պաշտպանելու մշտական ցանկությունը նույնպես վնասակար է առողջությանը: Ոմանց մոտ դա արտահայտվում է նյութի ավելի բարձր մակարդակի անվերջանալի ձգտմամբ, մյուսների մոտ` զանազան «համակարգերով» հետաքրքրվածությամբ: Որպես կանոն՝  ո՛չ մեկը, ո՛չ մյուսը չեն երաշխավորում անվտանգությունը, բայց այն շատ արագ սպառում է ուժերը:

Հակաթույն

Հիշե՛ք, որ անհնար է կյանքում ամեն ինչ կանխատեսել։ Աշխարհը զարգանում է ըստ իր օրենքների, և ոչ թե՝ ըստ մեր ցանկության, իսկ Ամենակարողը կարող է չեղյալ համարել ձեր ձեռնարկած բոլոր միջոցները: Ուրեմն արժե՞ լարվել։

6-րդ խնդիր՝ ագահություն

Ագահությունը տարածված զգացողություն է և քանդում է ներքին պաշտպանությունը։ Մենք խոսում ենք այն մարդկանց մասին, ովքեր անընդհատ կարծում են, որ իրենց կխաբեն՝ փորձելով հաշվարկել, թե ինչ կարելի է շահել այս կամ այն իրավիճակում: Նման մարդը ստիպված է լինում անընդհատ զսպել իրեն, խնայել իր ուժերը, որպեսզի դրանք «ավելի բարձր գնով» վաճառի:

Հակաթույն

 Այս պահվածքի ռացիոնալությունն ակնհայտ է: Մենք երբեք չենք կարողանա հաշվարկել, թե ինչը և որքան է մեզ «վերադարձվելու»՝ ի պատասխան մեր ջանքերի: Ասում են, որ  մարդն ինչքան շատ է տալիս, այնքան ավելի շատ է ստանում. գոնե երախտագիտության տեսքով, ուրիշների լավ վերաբերմունքով, ինչը հզոր վերալիցքավորում է նրա ներքին «պաշարների» համար:

7-րդ խնդիր՝ «կիսատ» կյանք

Բավականին տարօրինակ է, որ էներգիայի արտահոսք երբեմն լինում է նաև այն անընդհատ խնայելու արդյունքում: Յուրաքանչյուր գործողություն ունի հինգ բաղադրիչ՝ նպատակ - պլան - կատարում - վերահսկողություն - ներքին գնահատում:

Եթե մարդը պատկանում է այս բաղադրիչներից միայն  մի քանիսին, օրինակ՝ իր համար նպատակներ չի դնում (մյուսները դա անում են նրա համար), ի վերջո, կուտակում է հոգեկան սթրես, ինչը հանգեցնում է քրոնիկ հոգնածության: Նրանք, ովքեր ունեն բոլոր բաղադրիչները ձեռքին պահելու եղանակներ, սովորաբար չեն հոգնում, իրենց գործունեությունից էներգիա են ստանում:

Հակաթույն

 Փորձե՛ք արձակուրդում գտնվելու ընթացքում տարբեր բաներով զբաղվել։ Թույլ տվեք ինքներդ ձեզ ինչ-որ տեղ մի քիչ էլ «թույլիկ» լինել: Հիմնական բանը` հեռու մնալ սովորական գործունեությունից։ Եվ էներգիայի աղբյուրները, որոնցով շրջապատող աշխարհը այնքան հարուստ է, կլրացնեն ձեր պաշարները և կօգնեն մոռանալու քրոնիկ հոգնածության համախտանիշի մասին:

Աղբյուրը

 

 

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով: