Սեքս-խաղալիքներ. ինչո՞ւ են անհրաժեշտ և ինչպե՞ս ընտրել դրանք

Սեքս-խաղալիքներ. ինչո՞ւ են  անհրաժեշտ և ինչպե՞ս ընտրել դրանք

Ինչո՞ւ փորձել սեքս-խաղալիքներ

«Ամեն ինչ պետք է բնական լինի»,-ասում են ոմանք: «Բայց ի՞նչ իմաստ ունի բնականը՝ առանց օրգազմի»,-պնդում են մյուսները:

Այսպիսով, առաջին պատճառը հաճույք ստանալն է: Սա հատկապես ճիշտ է այն կանանց համար, ովքեր դժվարանում են հասնել օրգազմի առանց ուժեղ կլիտորական խթանման, իսկ տղամարդիկ հակված են արագ սերմնաժայթքման: Երկրորդ պատճառը՝ սեքս-խաղալիքները զույգի կյանքում առաջացնում են բազմազանություն: Իհարկե, ամբողջովին չեն  փոխարինում  մարդուն(չնայած այդ ուղղությամբ աշխատում են սեքս-ռոբոտներ արտադրողները), բայց գորշ առօրյան  հաստատ լուսավորում են: Նույնը վերաբերում է նաև այն մարդկանց, ովքեր երկար ժամանակ փոխհարաբերություններ ունեն: Մի քիչ  բազմազանությունը միայն կթարմացնի միությունը:

 

Ի վերջո, նույնիսկ սեռական խաղալիքներ գնելը կարող է վերածվել փոքրիկ արկածախնդրության: Պայմանով, որ դրա համար միասին գնաք մեծահասակների խանութ, ոչ թե գնեք մասնագիտացված կայքերից: Դե, եթե իհարկե, այն արդեն սովորական չի դարձել զույգի համար:

 Ինչպե՞ս ընտրել սեքս-խաղալիքներ

Սկսնակը կարող է շփոթվել սեքս-խաղալիքների աշխարհում: Հետևաբար՝ օպտիմալ լուծումն այն է, որ որոշեք, թե ո՞ր տեսակի խթանն է ձեզ անհրաժեշտ և ընտրեք ամենապարզ մոդելը: Շտապելով գնել բազմաֆունկցիոնալ և թանկ սարք՝  ռիսկի եք դիմում և կարող եք գումարը վատնել ապարդյուն։ Սկսե՛ք հիմնականից, ամենապարզից: Դրանից հետո պարզ կդառնա, թե անհրաժեշտ է արդյոք այն ձեզ:

  Օգտագործողների մեկնաբանությունները նույնպես օգտակար են: Նրանք կօգնեն ձեզ ավելի ամբողջական պատկերացում կազմելու ապագա գնումների մասին:Նրանց համար, ովքեր ցանկանում են հնարավորինս շատ սարքեր փորձարկել, հուշում. սկսե՛ք էժան ապրանքներից: Դրանք հարմար չեն երկարաժամկետ օգտագործման համար, բայց հստակ ցույց կտան, թե ինչ է անհրաժեշտ: Հետո դուք կարող եք ավելի լավ որակի մոդել ընտրել:

 Նյութեր

Ոչ ծակոտկեն նյութերից պատրաստված սարքերը համարվում են լավագույնը: Նյութեր` սիլիկոն, ապակի և չժանգոտվող պողպատ: Նրանց կառուցվածքը թույլ չի տալիս, որ մանրէները ներթափանցեն: Օգտագործողների համար սա նշանակում է խնամքի, անվտանգության և երկարաժամկետ շահագործման հեշտություն: ABS-պլաստիկ, ջերմապլաստիկ էլաստոմեր (TPE) և ջերմապլաստիկ ռետին (TPR), հիմնականում հիպոալերգեն են և անվտանգ: Բայց դրանք վերաբերում են ծակոտկեն նյութերին, հետևաբար, պահանջում են ավելի զգույշ սպասարկում և զգուշություն օգտագործման ընթացքում:

Լատեքսը նաև հակասական նյութ է: Դա կարող է ալերգիա առաջացնել, ունենալ տհաճ հոտ և, առավել ևս, շատ ամուր չէ:

Ինչպե՞ս խաղալիքներ ավելացնել զույգի սեռական կյանքում

Անհրաժեշտ է պատմել զուգընկերոջը ձեր ցանկության մասին: Սեռական խաղալիքներն ունեն  մի քանի կանոն:Նախ, զուգընկերոջ հետ քննարկեք դրանց օգտագործման հնարավորությունը: Եղե՛ք նրբանկատ, որպեսզի նա չկարծի, որ դուք դժգոհ եք ձեր սեռական կյանքից։ Նախքան սարքը ընդհանուր խաղի մեջ մտցնելը, փորձարկե՛ք այն ինքներդ։ Առաջին վատ տպավորությունը կարող է երկար ժամանակ վերացնել կրկին փորձելու ցանկությունը: Ամեն դեպքում, ավելի լավ է խաղալիքները նրբորեն և զգուշորեն օգտագործել: Պետք է փորձել  գտնել կիրառման օպտիմալ մեթոդը: Եթե երկար ժամանակ խաղալիքների երկրպագու եք և ցանկանում եք ներկայացնել այն  ձեր զուգընկերոջը, ընտրե՛ք  ճիշտ պահ: Առաջին սեռական շփման ժամանակ  ավելի լավ է չօգտագործել այդպիսի նորություններ․ նոր տպավորություններն արդեն  բավարար են: Բայց  չարժի շատ հետաձգել, հակառակ դեպքում, կարող եք տպավորություն թողնել, որ ամաչում եք և գաղտնի եք պահում։

 Նախազգուշական միջոցներ

Օգտագործելուց առաջ կարդացե՛ք հրահանգները:Հիշե՛ք հիգիենայի կանոնները: Օգտագործելուց առաջ և հետո միշտ ձեռքերը լվացե՛ք:

Խաղալիքները  նույնպես պետք է լվացվեն (գերադասելի է հակաբակտերիալ օճառով) և պահվել մաքուր տեղում: Որոշ սարքեր հատուկ խնամք են պահանջում, այնպես որ մի՛ մոռացեք կարդալ հրահանգները: Ավելի լավ է խաղալիքները բաց եղանակով չորացնել: Եթե չունեք նման հնարավորություն, օգտագործեք սրբիչ: Բայց նախքան սարքը թաքցնելը, համոզվեք, որ յուրաքանչյուր մասնիկ չոր է:

Փորձե՛ք օգտագործել պահպանակ: Հատկապես, եթե ձեր խաղալիքը ծակոտկեն է։ Հակառակ դեպքում, դուք կարող եք վարակվել որևէ հիվանդությամբ։ Մի՛ օգտագործեք նույն խաղալիքը անալի համար, իսկ հետո անմիջապես` հեշտոցի (և հակառակը): Վարակման մեծ վտանգ  կա։ Այնուամենայնիվ, պահպանակները կարող են լուծել այս խնդիրը: Եթե օգտագործում եք ինտիմ քսուքներ, հիշեք. սիլիկոնային արտադրանքների համար ջրի հիմքով քսանյութերը հարմար են: Այլ քսուքները կարող են վնասել խաղալիքը: Քսուքը պետք է փորձարկել նախ մաշկի վրա, համոզվել, որ  այն ձեզ մոտ ալերգիկ ռեակցիա չի առաջացնում:

Աղբյուրը

 

 

 

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով: