Ինչո՞ւ է մեր օրգանիզմին անհրաժեշտ մանրաթել, եթե այն չի մարսվում

Ինչո՞ւ է մեր օրգանիզմին անհրաժեշտ մանրաթել, եթե այն չի մարսվում 
Ինչ է մանրաթելը 
Մանրաթելը՝ ՝ բույսերի բջիջների պատեր և բարդ ածխաջրեր են, որոնք գտնվում են այս բջիջների ներսում։ Բաղկացած է պոլիսախարիդներից. դրանք ածխաջրերի բարդ ձևեր են: 
Ինչպես գիտենք, էներգիա ստանալու համար մեզ անհրաժեշտ են ածխաջրեր: Բայց մանրաթել կազմող պոլիսախարիդները մենք չենք մարսում, և դրանք չեն վերածվում ածխաջրերի, այսինքն՝ նախատեսված չեն «վառելիք» ծառայելու համար: Նրանք այլ առաջադրանք ունեն, որը նույնպես կարևոր է։ 
Կան երկու տեսակի մանրաթելեր  
Լուծվող․ բաղկացած է պոլիսախարիդներից, որոնք գտնվում են բույսերի բջիջների ներսում և կանխում  են դրանց չորացումը: Այն հանդիպում է մրգերի, բանջարեղենի, հացահատիկների և լոբու մեջ: 
Չլուծվող․ բաղկացած է պոլիսախարիդներից, որոնք առաջացնում են բույսերի բջիջներ։ Այն հատկապես առատ է  հացահատիկների մեջ, բայց հանդիպում է նաև բուսական այլ սննդամթերքներում: 
Այս երկու տեսակի նյութերից է բաղկացած, այսպես կոչված, դիետիկ մանրաթելը, որը մենք պետք է օգտագործենք: Այն կարելի է ստանալ սննդի միջոցով կամ որպես հավելում: Օրինակ՝ ծամելու հաբերով, որոնք պարունակում են միանգամից երկու տեսակի մանրաթել՝ ստացված հացահատիկից ու բանջարեղենից, մրգերից: 
Ինչո՞ւ է մեզ անհրաժեշտ մանրաթել 
Նախ՝ աղիների առողջության համար: Չլուծվող մանրաթելը չի մարսվում, այն մեծացնում է աթոռակի ծավալը. եթե շատ մանրաթել կա, ապա աթոռակը կլինի կանոնավոր։ Նման պայմաններում աղիքներն  ավելի  հեշտ են աշխատում: 
Երկրորդ՝ լուծվող մանրաթելն անհրաժեշտ է շատ մանրէների համար, որոնք ապրում են մարսողական տրակտում: Նրանց հետ փոխազդեցությունից արտադրվում են նյութեր, որոնք կարևոր են ամբողջ օրգանիզմի համար: Օրինակ՝ կարճ շղթայական ճարպաթթուները. դրանք էներգիա են հաղորդում հաստ աղիքի բջիջներին, ազդում են նյութափոխանակության վրա և ունեն հակաբորբոքային ազդեցություն: Բացի այդ, նման թթուները կարող են կերակուր ծառայել այլ օգտակար մանրէների համար: 
Արդյունքում՝ մեզ անհրաժեշտ են մանրաթելերի երկու տեսակներն էլ, առնվազն նրա համար, որ ոչինչ չքայքայվի և չվնասվի աղիքներում և ամբողջ օրգանիզմում: 
Որքան մանրաթել ուտել ամեն օր 
Նվազագույնը` օրական 20 գրամ, իսկ  ավելի լավ է՝  35 գրամ և ավելի։ 
Որտեղ գտնել մանրաթել․Բանջարեղեն, միրգ, լոբազգիներ, ամբողջական ձավարեղեն, ընկույզ 
Ինչ անել, եթե քիչ քանակությամբ մանրաթել եք ուտում 
Մանրաթելային դիետայի արդյունքը երկար ժամանակ է պահանջում։ Սա նշանակում է, որ եթե սննդակարգում այն բավարար չէ, ապա սկզբում դա կարող է չնկատվել. պատահում է, որ շատ երկար ժամանակ բացասական ախտանիշներ չեն նկատվում: Հետևաբար, թվում է, որ կարելի է նաև առանց մանրաթելի: 
Բայց, իրականում, որքան շուտ կարգավորեք  սննդակարգը և դրան ավելացնեք կարևոր նյութեր, այնքան ավելի լավ: Ի վերջո, աղիքների և սրտի հետ կապված խնդիրները մեկ գիշերում չեն հայտնվում: 
Հետևաբար, պետք է ավելի շատ թարմ բանջարեղեն ուտեք՝ օրական առնվազն 300 գրամ, և փորձեք ուտել  հացահատիկներ կամ ընդունեք դիետիկ հավելումներ: 
Ինչպես հասկանալ, որ հավելումը որակյալ է 
Մանրաթելերի վրա հիմնված դիետիկ հավելումներ ընտրելիս ուշադիր կարդացեք պիտակի վրա գրվածը: Այնտեղ պետք է  նշված լինի լուծվող և չլուծվող դիետիկ մանրաթելերի քանակը, ինչպես նաև առաջարկվող օրական ընդունման դրանց տոկոսը` օրական մեկ բաժինը կամ դոզան․ որքան շատ մանրաթել եք ստանում մեկ բաժնի կամ օրվա ընթացքում, այնքան լավ: 
Դա կօգնի՞ նիհարելու 
Հնարավոր է, բայց ոչ ուղղակիորեն: Մանրաթելերով հարուստ սնունդը հագեցվածության զգացողություն է առաջացնում: Հետևաբար, դրանք անհրաժեշտության դեպքում օգնում են  սննդային սահմանափակումներ ունենալու պարագայում: 
Ինչպե՞ս ճիշտ ընդունել մանրաթելը 
Եթե մենք խոսում ենք մրգերի և բանջարեղենի մասին, ապա դրանք  պետք է ուտել թարմ, չմշակված: Այսպիսով, դրանցում պահպանվում են ոչ միայն մանրաթելեր, այլև վիտամիններ ու օգտակար այլ նյութեր: 
Եթե մենք խոսում ենք հավելումների մասին, ապա դրանք պետք է ավելացվել սննդի կամ ըմպելիքների մեջ կամ ընդունվեն հաբերի տեսքով՝ ըստ  հարմարավետության: Հիմնական բանը` խմել շատ հեղուկներ, որպեսզի աղիքներում սպազմ չառաջանա։  
 Կա՞ արդյոք կողմնակի ազդեցություն մանրաթելից 
Մանրաթելից կողմնակի բարդություններ գրեթե չկան: Սակայն եթե սննդակարգում հանկարծակի և մեծ չափաբաժնով  ավելացնեք դիետիկ մանրաթելեր, ապա կարող է  առաջանալ փորափքանք:
 
Աղբյուրը
Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով: