9 բնական ըմպելիք՝ ավելի լավ քնելու համար 

9 բնական ըմպելիք՝ ավելի լավ քնելու համար 
1 Բալի հյութ 
Օգնում է ավելի արագ քնելու` տրիպտոֆանի բարձր պարունակության շնորհիվ: Դա ամինաթթու է, որն անհրաժեշտ է մելատոնին հորմոնի արտադրության համար, որը պատասխանատու է մարմնի քնի և զարթոնքի համար: 
2 Երիցուկի թեյ 
Երիցուկի թեյն ավանդաբար օգտագործվում է նյարդերը հանգստացնելու համար, ունի նաև հակաբորբոքային հատկություններ, բարելավում է մաշկի վիճակը և օգնում է մրսածությանը: Մի քանի ուսումնասիրություններ, որոնցում ներգրավված են քնի տարբեր խանգարումներ ունեցող հիվանդներ, ցույց են տվել, որ երիցուկի թեյ խմելը երկու շաբաթում հեշտացնում է քունը և թեթևացնում ախտանիշները: Անքնության համար. մեկ բաժակ (237 մլ) եռացող ջրին՝ չորս ճաշի գդալ երիցուկի կոնցենտրացիա ավելացնել։ Կարելի է խմել ամեն օր․ չի առաջացնում որևէ կողմնակի ազդեցություն: 
3 Հնդկական ժենշենի թեյ 
Աշվագանդան (հնդկական ժենշեն, ձմեռային բալ) հզոր խոտաբույս է: Դրա արմատները, հատապտուղներն ու տերևները  օգտագործվում են սթրեսը և անհանգստությունը բուժելու համար: 
4 Կատվախոտի (վալերիանա) արմատներից  թեյ  
Կատվախոտը ևս մեկ ավանդական միջոց է քնի կարգավորման համար։ Հետազոտությունը հաստատում է, որ դրա քաղվածքը բավարար է անքնության դեմ պայքարելու համար։ 15 րոպե  կատվախոտի արմատները՝ 2-3 գրամ, եփել մի բաժակ (237 մլ) տաք ջրի մեջ և թողնել 10-15 րոպե:  
5 Անանուխի թեյ 
 Ենթադրվում է, որ անանուխի թեյն ունի հակավիրուսային, հակամանրէային և նույնիսկ հակաալերգիկ հատկություններ: Այն կարող է նաև բուժել ստամոքսի խանգարման և գրգռված աղու համախտանիշը: Բացի այդ, ապացուցվել է, որ անանուխը բարենպաստ ազդեցություն է ունենում հեշտորեն քնելու վրա։ 
6 Տաք կաթ  
Փաստն այն է, որ կաթը պարունակում է տրիպտոֆան և, այդ պատճառով, օգնում է ավելի արագ քնելուն։ 
7 Ոսկե կաթ 
 Այս ըմպելիքի հիմնական բաղադրիչներն են կաթն ու քրքումը: Վերջինս հարուստ է կուրկյումին կոչվող նյութով, որը մեղմացնում է անքնության ախտանիշները, նվազեցնում բորբոքումները, ինչպես նաև օգնում է անհանգստության  ու ընկճվածության ժամանակ: 
8 Նուշի կաթ 
Նուշի կաթը  պատրաստվում է աղացած, չխաշված նուշի և ջրի խառնուրդից: Միայն նուշը կարող է բարելավել քնի որակը: 
9. Բանանի և նուշի խառնուրդ 
Բանանը  մագնեզիումի և տրիպտոֆանի պարունակությամբ չի զիջում նուշին: Այն պարունակում է նաև մելատոնին և շատ կալիում, ինչն անհրաժեշտ է մկանների թուլացման համար։ Իսկ բանանն ու նուշը միասին օգտագործելու դեպքում արդյունքը կլինի շատ ավելի մեծ։
 
Աղբյուրը
Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Հղիության ընթացքում կան որոշ ուտելիքներ, որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելվում է ուտել…

Պրոպոլիսը կոկորդի ցավի դեպքում

Պրոպոլիսը կոկորդի ցավի դեպքում

Պրոպոլիսը կպչուն նյութ է, որը կազմված է ծաղկափոշուց, յուղերից և մոմից, որով մեղուները

Ինչպե՞ս խմել ջուր շատ և հաճույքով

Ինչպե՞ս խմել ջուր շատ և հաճույքով

Երբ շոգ է, կարևոր է խմել ավելի շատ ջուր, որպեսզի լավ զգաք…

Բրինձ թե՞ հնդկաձավար:Ո՞րն է ավելի օգտակար

Բրինձ թե՞ հնդկաձավար:Ո՞րն է ավելի օգտակար

Որպեսզի հասկանանք, թե որն է ավելի օգտակար՝ բրինձը թե հնդկաձավարը…