Հնարավորինս հաճախ լոռամրգի (клюква) ուտելու 6 պատճառ 

Հնարավորինս հաճախ լոռամրգի (клюква) ուտելու 6 պատճառ 
1. Այն պարունակում է շատ վիտամիններ 
100 գ թարմ լոռամրգին պարունակում է վիտամին С-ի օրական չափաբաժնի 24 %-ը: Այն օգտակար է. ասկորբինաթթուն նվազեցնում է քրոնիկ բորբոքային գործընթացների ռիսկը, օգնում է կարգավորելու արյան ճնշումը, ուժեղացնում է իմունային համակարգը, նպաստում է երկաթի կլանմանը, ինչը նշանակում է, որ այն պաշտպանում է սակավարյունությունից: 
2. Այն հարուստ է հակաօքսիդանտներով 
Սա նույն վիտամին C-ն ու մանգանն է, և ավելի առանձնահատուկ միացությունները, մասնավորապես` պոլիֆենոլները. 
Քվերցետին. այս հակաօքսիդիչի շնորհիվ լոռամրգին ունի հակաքաղցկեղային ակտիվություն: Հատապտուղը թերևս քվերցետինի ամենահարուստ բուսական աղբյուրն է: 
Միրիցետին. սա ևս ունի հակաքաղցկեղային ակտիվություն: Բացի այդ՝ այս հակաօքսիդիչը լավ կանխարգելիչ միջոց է սրտանոթային հիվանդությունների և շաքարային դիաբետի համար: 
Պեոնիդին. այս հակաօքսիդիչ գունանյութը լոռամրգիին տալիս է կարմրամանուշակագույն երանգ: Այն նաև դեր է խաղում սրտանոթային խանգարումների, բորբոքային հիվանդությունների կանխարգելման գործում և նույնիսկ օգնում է պաշտպանելու ուղեղի նեյրոնները: 
Ուրսոլաթթու. այս հակաօքսիդիչը հանդիպում է բազմաթիվ բուժիչ խոտաբույսերի մեջ և ունի հզոր հակաբորբոքային հատկություններ: 
Ընթերցեք նաև՝ Ֆեյխոա (վարդաթուզ)
3․ Լոռամրգին պաշտպանում է միզուղիների վարակներից 
Որպես կանոն,  աղիքային մանրէները հանգեցնում են միզուղիների վարակների (ցիստիտ, միզածորանի պիելոնեֆրիտ): 
4. Հատապտուղը կարող է «չեղարկել» հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը 
5. Լոռամրգին օգնում է պահպանելու ուղեղի առողջությունը հակաօքսիդիչ նյութերի շնորհիվ, որոնք ունեն նեյրոպրոտեկտիվ գործունեություն, այսինքն՝ դրանք օգնում են օրգանիզմին դիմակայելու նեյրոնների մուտացիաներին և ոչնչացմանը: Սա նշանակում է, որ դրանք պաշտպանում են ուղեղը նեյրոդեգեներատիվ փոփոխություններից, ինչպիսիք են՝ Պարկինսոնի հիվանդությունը կամ Ալցհեյմերը: 
6. Բարելավում է սրտանոթային առողջությունը 
Ինչպես նշեցինք, լոռամրգին հարուստ է հակաօքսիդիչներով, որոնք դեր են խաղում սրտանոթային հիվանդությունների կանխարգելման գործում: Հետազոտությունների մեծ մասը ցույց է տալիս, որ լոռամրգիի հյութը՝ 
• բարձրացնում է «լավ» խոլեստերինի մակարդակը 
• նվազեցնում է «վատ» խոլեստերինի քանակը, առնվազն 2-րդ տիպի շաքարախտով հիվանդների մոտ 
• արյան անոթները դարձնում է ավելի առաձգական, ինչը օգնում է կարգավորելու ճնշումը 
• նվազեցնում է արյան անոթների բորբոքման ռիսկը:
 
views 5588
5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Այլ նյութեր

5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Այլ նյութեր

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Այլ նյութեր

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Սնունդ

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում