Ի՞նչ անել, եթե միզելու ժամանակ ցավ ու այրոց կա
Այլ նյութեր
30813
Ի՞նչ անել, եթե միզելու ժամանակ ցավ ու այրոց կա
Միզելու ընթացքում ուղեկցվող ցավն և այրոցը անվանում են դիզուրիա: Ամենից հաճախ այրոցը և ցավն արտահայտվում են որպես բորբոքում, որն առաջացել է միզուղիներում:
Անմիջապես այցելեք բժշկի, ուրոլոգի կամ ուրոգինեկոլոգի, եթե դիզուրիան ուղեկցվում է.
• ջերմաստիճանի կտրուկ բարձրացումով
• գոտկատեղում շոշափելի ցավով
•մեզի մեջ արյան հետքերով
•մեզի պղտորությամբ կամ սուր տհաճ հոտով
•առնանդամից կամ հեշտոցից անսովոր արտադրությամբ
Որո՞նք են միզելու ժամանակ այրոցի և ցավի առաջացման պատճառները
1. Միզուղիների ինֆեկցիա (UTI)
Դրանք սովորաբար առաջանում են մանրէների պատճառով, որոնք կարող են հարձակվել միզուղիների համակարգի ցանկացած մասի վրա՝ երիկամներից և միզապարկից մինչ միզուկ:
Միզուղիների վարակները ներառում են.
• ուրետրիտ (միզուկի վարակ)
• ցիստիտ (միզապարկի բորբոքում)
• պիելոնեֆրիտ (երիկամների բորբոքում)
2. Սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներ (սեռավարակներ)
Քլամիդիան, գոնորեան, տրիխոմոնիազը, հերպեսը նույնպես կարող են առաջացնել միզուղիների բորբոքում:
3. Պրոստատիտ
Նույն մանրէները, որոնք առաջացնում են միզուղիների վարակներ կամ սեռավարակներ, կարող են հանգեցնել շագանակագեղձի բորբոքման: Բայց երբեմն պրոստատիտը զարգանում է նստակյաց աշխատանքի, ցածր ֆիզիկական ակտիվության և վատ սովորությունների պատճառով:
4. Երիկամների քարեր
Քարերը աղերի կոշտ նստվածքներ են, որոնք առաջանում են երիկամների ներսում: Երբեմն քարերը կուտակվում են միզածորանի մոտ՝ միզախողովակում: Միզելիս խողովակն ընդլայնվում է, որպեսզի հեղուկը անցնի, աղի նստվածքները սկսում են սեղմվել դրա վրա, և ցավ է առաջանում:
5. Ձվարանների կիստաներ
Երիկամների քարերի նման, ձվարանների մեջ առաջացած կիստաները (հեղուկով լցված ընդլայնված խոռոչներ) կարող են ճնշել միզապարկը և միզելիս ցավ պատճառել:
6. Քիմիական գրգռիչների հետ շփում
Սեռական օրգանների գրգռումը կարող է առաջանալ նաև այն դեպքում, երբ դուք ալերգիկ եք կամ գերզգայուն որոշակի լվացող միջոցների, գործվածքների և հիգիենայի պարագաների նկատմամբ:
7. Անպատշաճ դեղամիջոցների ընդունում
Որոշ դեղամիջոցներ կարող են գրգռել և բորբոքել միզապարկի հյուսվածքները:
Նմանատիպ նյութեր

Ի՞նչ հիվանդություն է տրիխոմոնիազը. ախտանշանները և բուժումը

Քլամիդիոզ. սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություն

Գոնորեա. սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություն

Ինչպես ճիշտ օգտագործել պահպանակը և ինչ անել, եթե պատռվել է

Սիֆիլիս․ պատճառները, ախտանշանները, բուժումը
