Առողջ մաշկ, ամուր անոթներ. վիտամին C-ի դերը մարդու օրգանիզմում

Առողջ մաշկ, ամուր անոթներ. վիտամին C-ի դերը մարդու օրգանիզմում

Վիտամին C-ն օրգանիզմում տեղի ունեցող գործընթացների հիմնական տարրն է: Վիտամին C-ն անհրաժեշտ է կոլագենի սինթեզի համար, որից բաղկացած են մաշկը և շարակցական հյուսվածքները: Այն պաշտպանում է սիրտը և անոթները, նվազեցնում է ճնշումը, խոլեստերինը և միզաթթուն: Բացի այդ, այն հզոր հակաօքսիդիչ է:
Ի տարբերություն շատ կենդանիների, մարդը չի կարող ինքնուրույն սինթեզել վիտամին C և այն պետք է ստանա սնունդի միջոցով: Առաջարկվող ամենօրյա չափը` 90 մգ է տղամարդկանց համար և 75 մգ՝ կանանց համար: Սա հավասար է մեկ մեծ բաժակ նարնջի հյութին կամ մեկ բուռ սև հաղարջին:


Վիտամին C-ն սննդակարգում
Եթե մարդն ընդհանրապես չստանա վիտամին C, նրա մոտ կզարգանա լնդախտ։ Լնդերի քայքայման պատճառով ատամները թափվում են։ Այնուամենայնիվ, ասկորբինաթթվի տեսքով վիտամին C-ն առկա է բանջարեղենի և մրգերի մեջ․ այնպես որ այսօր լնդախտը վտանգավոր չէ մարդու համար:
Շատերը վիտամին C-ն նույնացնում եմ ցիտրուսի կամ թթու մրգերի ու հատապտուղների հետ, բայց դա այնքան էլ ճիշտ չէ: Ասկորբինաթթվի բարձր պարունակությամբ մթերքներն ունեն նման համ, հիմնականում` այլ, ավելի ագրեսիվ օրգանական թթուների հաշվին` կիտրոնաթթու, խնձորաթթու: Կիտրոնն ու մանդարինն իսկապես հարուստ են վիտամին C-ով, բայց առաջատար չեն։ Առավել շատ վիտամին C պարունակում է չիչխանը, որի մեկ ճաշի գդալը այնքան վիտամին C է պարունակում, որքան երկու կիտրոնը, մեկ բուլղարական պղպեղը, սև հաղարջը, կիվին, մաղադանոսը:
Վիտամին C-ով ամենահարուստ միրգը ավստրալիական կակադու տեսակի սալորն է, որը 100 անգամ ավելի շատ է C վիտամին պարունակում, քան նարինջը:
Մեր սննդակարգում վիտամին C-ի հիմնական աղբյուրը կարտոֆիլն է, որն ավելի լավ է պատրաստել կեղևով:


Վիտամին C-ի ձևերը
Վիտամին C-ի ամենօրյա չափաբաժինն առանց վիտամինների և հավելումների օգտագործման այնքան էլ դժվար չէ։ Պարզապես անհրաժեշտ է ունենալ հավասարակշռված և առողջ սննդակարգ, այնուամենայնիվ, եթե վիտամին C-ի անբավարարության դեպքում բժիշկը դեղեր կամ հավելանյութեր պարունակող պրեպարատներ (պատրաստուկ) է նշանակում:
Վիտամին C-ն արագորեն ոչնչացվում է ջերմության ազդեցությամբ, ուստի միրգն ու բանջարեղենը ավելի լավ է օգտագործել հում վիճակում: Քանի որ օրգանիզմը չի կուտակում մեծ քանակությամբ վիտամին C, թարմ մրգերն ու բանջարեղենը խորհուրդ է տրվում ամեն օր օգտագործել:
Խորհուրդ չի տրվում վիտամին C-ի պրեպարատներ (պատրաստուկ) ընդունել առանց բժշկի նշանակման։
Ասկորբինաթթուն, որը վաճառվում է դեղատներում, սինթեզվում է արհեստականորեն, բայց այն չի տարբերվում իրական կազմից: Այն արտադրվում է հաբերի, պարկուճների և փոշու տեսքով։


Վիտամին C առկա է նաև մուլտի-վիտամինային պրեպարատների և կոսմետիկ միջոցների մեջ: Բացի ասկորբինաթթվից կան վիտամին C-ի այլ ձևեր.
• ասկորբատ (ասկորբինաթթվի աղ) նատրիում
• կալցիումի ասկորբատ
• այլ ասկորբատներ
• լիպոսոմային վիտամին C՝ հարստացված ճարպաթթուներով, որոնք բարելավում են վիտամինի կլանումը
• Ասկորբինաթթու բիոֆլավոնոիդներով` բուսական հակաօքսիդիչներ, որոնք նույնպես մեծացնում են կլանումը:


Վիտամին C-ի առավելությունները
Վիտամին C-ի հիմնական դերը կոլագենի սինթեզին մասնակցելն է: Այս սպիտակուցը մաշկի, ջլերի, աճառի, կապանների կառուցվածքի հիմքն է: Այն առկա է նաև մկանների, ատամների, եղունգների, անոթների պատերի մեջ: Կոլագենի նորմալ սինթեզը թույլ է տալիս պահպանել այս հյուսվածքների և օրգանների առողջությունը և պաշտպանել նրանց վաղաժամ ծերությունից:
• Վիտամին C-ն դանդաղեցնում է ծերացումը և նվազեցնում քրոնիկ հիվանդությունների ռիսկը։
Տարիքի հետ ազատ ռադիկալները կուտակվում են օրգանիզմում: Սրանք թթվածնի մոլեկուլներ են, որոնք ունեն մեկ կամ մի քանի էլեկտրոններ: Դրանք անկայուն են և ձգտում են միանալու այլ մոլեկուլների. ռեակցիայի նման շղթաները կոչվում են օքսիդացում: Այս գործընթացը արագացնում է մարմնի ծերացումը և կարող է բազմաթիվ քրոնիկ հիվանդությունների պատճառ դառնալ, ինչպիսիք են աթերոսկլերոզը, շաքարախտը, Պարկինսոնի հիվանդությունը, ինչպես նաեև ուռուցքներ:
• Ազատ ռադիկալների կուտակումն օգնում է հակաօքսիդիչներին։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սննդակարգի 500 մգ վիտամին C հավելումը նպաստում է ազատ ռադիկալների քանակի զգալի նվազմանը:
• Ամրապնդում է իմունիտետը
Վիտամին C-ն օգնում է օրգանիզմին հաղթահարելու բազմաթիվ բորբոքային և վարակիչ հիվանդություններ: Այն խթանում է արյան սպիտակ գնդիկների արտադրությանը, որոնք օգնում են օրգանիզմը պաշտպանելու վարակներից:
• Այլ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ վիտամին C-ն արագացնում է վերքերի բուժումը:
• Պաշտպանում է մաշկը
Վիտամին C-ն խթանում է մաշկը ագրեսիվ արտաքին միջավայրից պաշտպանող նյութերի արտադրությունը: Բացի կոլագենի սինթեզին մասնակցելուց, այն անմիջապես գործում է մի քանի ուղղություններով.
• արևապաշտպան է, օգնում է մաշկին արդյունավետորեն պաշտպանելու արևի ուղիղ ճառագայթներից,
. • օգնում է վիտամին E-ի պաշարի կլանմանը, որը մաշկի հիմնական հակաօքսիդիչն է։
• օգնում է Մելանին պիգմենտի արտադրմանը և գունաբացում է մաշկը: Վիտամին C-ով պատրաստուկներն օգտագործվում են մաշկի վրա մուգ բծերի դեմ պայքարի, ինչպես նաև թունավոր մելանոմիայի բուժման համար, երբ օրգանիզմի թունավորման պատճառով մարմնի վրա բծեր են առաջանում:
• մեծացնում է երկաթի կլանումը
Երկաթը պարունակում է կարևոր հանքանյութեր, որոնք ներգրավված են արյան կարմիր բջիջների և միոգլոբինի սինթեզի գործընթացի մեջ։
Երկաթը լինում է երկու տեսակ. առաջինը առկա է մսի և ձկան մեջ և ավելի հեշտ է կլանվում, երկրորդը՝ հատիկների, չորացրած մրգերի և ընկուզեղենի մեջ , բայց դրա կենսունակությունը ավելի ցածր է: Վիտամին C-ն օգնում է երկաթի կլանմանը։ Սա հատկապես կարևոր է բուսակերների համար, ովքեր կենդանական ծագման սննդից անհրաժեշտ հանքանյութեր չեն ստանում: 100 մգ վիտամին C-ն 67 %-ով ավելացնում է երկաթի կլանումը սննդից:
Վիտամին C-ն օգնում է վերահսկելու արյան ճնշումը
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 500 մգ վիտամին C-ի ընդունումը ութ շաբաթվա ընթացքում կրճատում է դիաստոլիկ (վերին) արյան ճնշման արժեքը: Վիտամին C-ն նվազեցնում է ճնշումը` օգտագործելով անուղղակի մեխանիզմներ։
Պաշտպանում է սրտանոթային համակարգը
Վիտամին C-ն իջեցնում է ճնշումը և ամրացնում անոթների պատերը, խթանում է կոլագենի արտադրությանը: Բացի այդ, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 500 մգ վիտամին C-ի ընդունումը զգալիորեն նվազեցնում է «վատ» խոլեստերինի քանակը և արյան մեջ ավելորդ տրիգլիցերիդների քանակը, ինչը նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկերը։
Օգնում է կանխելու հոդերի բորբոքումը
Պոդագրան արթրիտի մի տեսակ է, որն առաջանում է միզաթթվի մեծ քանակից։ Եթե դա չափազանց շատ է, սկսում է հոդերի մեջ պահվել: Վիտամին C-ն օգնում է զգալիորեն նվազեցնելու արյան մեջ միզաթթվի մակարդակը: Հետևաբար, այն արդյունավետ է պոդագրայի կանխարգելման գործում` օրական 1.5 գ-ը նվազեցնում է հիվանդության զարգացման ռիսկը 44 %-ով:


Վիտամին C-ի անբավարարություն
Այժմ վիտամին C-ի կտրուկ բացակայություն հազվադեպ է պատահում: Դա առաջանում է, երբ մարդը դժվար է վերահսկում իր սննդակարգը, օրինակ, դեպրեսիայի, ալկոհոլիզմի, թմրամոլության և հոգեկան խնդիրների դեպքում։
Վիտամինի անբավարարության նշաններ
• «Սագամաշկի» ձևավորում
Վիտամին C-ի ցածր մակարդակի դեպքում մաշկի հիվանդություն կարող է զարգանալ, որը հայտնի է որպես ֆոլիկուլային հիպերկերատոզ: Այն կոչվում է նաև«սագի մաշկ»:
• Մազերի սխալ աճ (պտտված)
Վիտամին C-ի անբավարարությունը կարող է հանգեցնել մազերի ծալված, թեքված աճի: Դա պայմանավորված է այն թերություններով, որոնք զարգանում են մազերի սպիտակուցային կառուցվածքում:
• Մազերի վառ կարմիր ֆոլիկուլներ
Մաշկի մակերեսին մազերի ֆոլիկուլները պարունակում են բազմաթիվ փոքրիկ արյան անոթներ, որոնք այն մատակարարում են արյունով և սննդանյութերով: Երբ առկա է վիտամին C-ի պակաս, այս անոթները դառնում են փխրուն և հեշտությամբ պայթում են՝ պատճառելով փոքր կարմիր հետքեր։
• Եղունգների ձևի փոփոխություն
«Գդալաձև» եղունգները հաճախ բարակ և փխրուն են: Նման փոփոխությունները առավել հաճախ կապված են երկաթի անբավարարության՝ անեմիայի հետ, բայց դրանք կարող են առաջանալ նաև վիտամին C-ի անբավարարության պատճառով:
• Եղունգների վրա առաջացող սպիտակ բծերը
Նման երևույթները, որոնք հայտնի են որպես գծային արյունազեղումներ, կարող են հայտնվել վիտամին C-ի անբավարարության պատճառով:
• Չոր և վնասված մաշկ, կնճիռներ
Վիտամին C-ն պահպանում է առողջ մաշկը, այն պաշտպանում է արևի կողմից առաջացած օքսիդացնող վնասներից և աղտոտող նյութերի ազդեցությունից, ինչպիսիք են ծխախոտը կամ արտանետվող գազերը: Վիտամին C-ի ճիշտ չափի ընդունումը բարելավում է մաշկի որակը, մինչդեռ դրա պակասը 10 %-ով մեծանում է այն ռիսկը, որ մաշկը կդառնա չոր և կնճռոտ:
• Կապտուկներ
Կապտուկները ծագում են մաշկի տակ արյան անոթների վնասման հետևանքով։
Որպես կանոն, դա տեղի է ունենում վնասվածքի հետևանքով: Վնասվածքների հետ կապված փոքր կապտուկները վիտամին C-ի պակասի սովորական նշան են, որոնք նվազեցնում են կոլագենի արտադրությունը, ինչը արյան անոթներն ավելի քիչ ճկուն և դիմացկուն է դարձնում:
• Դանդաղ բուժվող վերքեր
Քանի որ վիտամին C-ի անբավարարությունը դանդաղեցնում է կոլագենի ձևավորման ընթացքը, վերքերը դանդաղ են լավանում։
Միայն բժիշկն է կարող վիտամին C-ի անբավարարությունը ճշգրիտ ախտորոշել և նշանակել համապատասխան բուժում:


Վիտամին C-ն հարբուխի դեպքում
Վիտամին C-ի օգուտների վերաբերյալ շատ սխալ պատկերացումներ կան, ըստ ամենատարածվածի՝ դա օգտակար է մրսածությունն ու հարբուխը կանխարգելելու համար: Վիտամին C-ն ավելի լավ է ընդունել ոչ թե նախապես՝ մրսածությունից խուսափելու համար, այլ մրսածության և հարբուխի ընթացքում, որպեսզի օրգանիզմը հեշտ հաղթահարի այն:
Դրա համար անհրաժեշտ է օրական 1-2 գ վիտամին C ընդունել։
Վիտամին C-ի ավելցուկ
Վիտամին C-ն լուծվում է ջրի մեջ, ուստի դրա ավելցուկը հեշտությամբ դուրս է մղվում օրգանիզմից մեզի միջոցով: Ընդունման վերին սահմանը բավականին բարձր է` օրական 2 գ: Այնքան շատ պարունակվում է 30 նարինջում: Հետեւաբար, սննդից անհնար է վիտամինի ավելցուկ ստանալ: Այնուամենայնիվ, չափից մեծ չափաբաժին կարելի է ստանալ պրեպարատներից (պատրաստուկ)։
Վիտամին C-ի ավելցուկի ամենատարածված կողմնակի ազդեցություններից են որովայնի ցավ, սրտխառնոց և լուծ, ալերգիկ ռեակցիաներ` քոր, ցան և քթարտադրություն:
Վիտամին C-ի տևական ավելցուկը կարող է հանգեցնել երիկամների քարերի առաջացման:

Աղբյուրը
 
 
 
 


 
 

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով: