Ինչո՞ւ է առաջանում եղնջացանը և ի՞նչ է հարկավոր անել...

Ինչո՞ւ է առաջանում եղնջացանը և ի՞նչ է հարկավոր անել...

Եղնջացանը ալերգիկ ռեակցիա է, որի դեպքում վառ վարդագույն ուռուցիկ հետքեր են առաջանում մաշկի մակերևույթին։ Արտաքնապես եղնջացանը նման է այն ցանին, որ հայտնվում է եղինջի խայթոցից հետո և դրսևորվում է նույնկերպ՝ այտուց, այրոց և ծակծկոց։

Բժիշկները եղնջատենդը համարում են ալերգիկ ռեակցիայի ախտանիշ։ Այն սովորաբար առաջանում է, երբ օրգանիզմ է ներթափանցում որոշակի ալերգեն, իսկ իմունային համակարգի աշխատանքը խախտվում է, ինչի արդյունքում դեպի մաշկ է արտազատում անհիմն քանակով հիստամին և այլ քիմիական միացություններ։

Գործոններ, որոնք կարող են հրահրել եղնջատենդ:

• Որոշ մթերքներ, օրինակ՝ կաթ, անտառային ընկույզ, ձու, ձուկ։

• Ֆիզիկական շփում ալերգեն հանդիսացող նյութի հետ, օրինակ՝ լատեքս, լվացող միջոցներ, որոշ բույսերի տերևներ:

• Բույսերի փոշին կամ աղտոտված օդը շնչելը։

• Արձագանքը որոշ դեղերի նկատմամբ։

• Ոչ ստերոիդային ցավազրկողներ, օրինակ՝ իբուպրոֆեն, կամ կոդեին ու հիպերտոնիայի բուժման միջոցներ։

• Միջատների խայթոց:

• Վարակներ. եղնջացան կարող է առաջանալ մանրէային և վիրուսային հիվանդությունների պատճառով։

• Մարմնի ջերմաստիճանի արագ փոփոխությունները։ Դա տեղի է ունենում, երբ մարդը շատ շոգ միջավայրից միանգամից հայտնվում է սառը միջավայրում։

• Ակտիվ սպորտ կամ շատ կծու ուտելիքի օգտագործում։

• Անհարմար հագուստ՝ սինթետիկ և ծակծկող գործվածքից:

• Հորմոնալ փոփոխություններ, որոնք սովորաբար առաջանում են հղիության, դաշտանադադարի ընթացքում կամ վահանաձև գեղձի հիվանդության դեպքում:

• Աուտոիմուն խնդիրներ:

Ինչպե՞ս տարբերակել եղնջացանը Եղնջացանին բնորոշ հատկանիշներն են՝

• մաշկի մակերևույթից բարձր հետքեր, որոնք ունեն այտուցված տեսք և առաջացնում են քոր,

• եթե սեղմեք առաջացած հետքերին, դրանք կսպիտակեն։

Ի՞նչ անել, եթե առաջացել է եղնջացան։ Սովորաբար ոչինչ հարկավոր չէ անել։ Շատ դեպքերում 1-2 օրվա ընթացքում եղնջատենդն ինքնուրույն անհետանում է և չի պահանջում բուժում: Որպեսզի արագ հեռացնեք այտուցը, հարկավոր է ընդունել հակահիստամինային միջոցներ կամ հետքերին քսել հիդրոկորտիզոն պարունակող քսուք, որը կվերացնի նաև քորը։ Բացի այդ, բժիշկները խորհուրդ են տալիս սառը թրջոցներ դնել այտուցված հատվածներին. օրինակ՝ օգտագործել սառը ջրի մեջ թրջված թաշկինակ կամ ընդունել սառը ցնցուղ ու հագնել շնչող կտորից կարված լայն հագուստ։

Ե՞րբ է հարկավոր դիմել բժշկի Անհրաժեշտ է դիմել բժշկի, եթե

• հետքերն ավելի ու ավելի են շատանում,

• եղնջացանն ուղեկցվում է մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ ու ընդհանուր թուլությամբ, • հետքերը 2 օրվա ընթացքում չեն անհետանում,

• տեսանելի ցանից բացի մաշկի տակ առկա են շոշափելի գոյացություններ,

• եղնջացանը դարձել է խրոնիկ և ժամանակ առ ժամանակ կրկնվում է, օրինակ՝ շաբաթը մեկ անգամ կամ ավելի հաճախ,

• ցանն առաջացնում է ուժգին քոր և անհարմարություն,

• եղնջացանն առաջացել է երեխայի մոտ, և դուք շատ անհանգիստ եք։

Գոյություն ունեն ռիսկերը նվազեցնող մեթոդներ.

• Բացառեք պոտենցիալ ալերգեն պարունակող մթերքները ձեր սննդակարգից։

Օրինակ՝ գետնանուշ, անտառային ընկույզ, կաթ: Եթե չեք կարող հրաժարվել, ապա կերեք չնչին քանակությամբ և հետևեք օրգանիզմի արձագանքին։

• Փորձեք ավելի քիչ զբոսնել ծառերի և խոտաբույսերի ակտիվ փոշոտման շրջանում:

• Հետևեք սենյակի օդափոխությանը:

• Օգտագործեք առանց հոտի և ներկանյութերի լվացող միջոցներ ու օճառներ:

• Խուսափեք ջերմաստիճանի հանկարծակի տատանումներից:

• Հագեք փափուկ գործվածքից կարված լայն հագուստ:

 

Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Վերջին տասնամյակներում նկատվում է մայրանալու տարիքի աճ…

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուցը (edema labiorum) հանդիսանում է…

Արգանդի արտանկում. պատճառներ, ախտանիշներ և բուժման ուղիներ

Արգանդի արտանկում. պատճառներ, ախտանիշներ և բուժման ուղիներ

Արգանդի արտանկումը (prolapse uteri) վիճակ է, երբ

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Սեռական ցանկությունը կանանց մոտ բարդ և բազմաշերտ երևույթ է…