Ինչու է մանդարինը օգտակար, 10 գիտական փաստ մանդարինի մասին

Ինչու է մանդարինը օգտակար, 10 գիտական փաստ մանդարինի մասին

Մանդարինը աճում է փոքր մշտադալար ծառի վրա: Հասունանում է նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, այնպես որ անգլալեզու երկրներում պտուղը կոչվում է «Սուրբ Ծննդյան նարինջ»: Համեմատած այլ ցիտրուսների հետ՝ մանդարինն ավելի արտահայտիչ հոտ ունի, և դրա կեղևն ավելի հեշտ է առանձնացնել: Այս ցիտրուսի հայրենիքը համարվում է Չինաստանը: Չինարենով «զույգ մանդարին» արտահայտությունը գրեթե նույնն է, ինչ «ոսկի» բառը:
Ինչու է մանդարինն օգտակար
Մանդարինը վիտամինների, հակաօքսիդիչների և այլ օգտակար նյութերի հարուստ աղբյուր է: Եվ քանի որ պտուղնը աճում է ծառի վրա, չի պարունակում ծանր մետաղներ և ռադիոնուկլիդներ։


Օգտակար սննդանյութերը 100 գ-ում
• Էներգետիկ արժեք` 53 կկալ
• Ածխաջրեր՝ 13 գ
• Սպիտակուցներ` 0.8 գ
• Ճարպ՝ 0.3 գ
• Ջուր՝ 85 գ
Վիտամինների կազմը (ըստ օրական նորմայի)
• Վիտամին A ՝ 14 %
• Վիտամին C ՝ 44 %
• Վիտամին B1՝ 2 %
Վիտամին B3՝ 2 %
Վիտամին B5՝ 2 %
Վիտամին B6՝ 4 %
Վիտամին B9՝ 4 %
Կալցիում՝ 4 %
Մագնեզիում ` 3 %
Կալիում ՝ 5 %


Մանդարինը բարձրացնում է դիմադրողականությունը
Մանդարինը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C, որն այնքան անհրաժեշտ է ցուրտ սեզոնին: Այն ակտիվացնում է իմունային բջիջները՝ օգնելով մարմնին պայքարելու վարակների և վիրուսների դեմ։ Վիտամին C-ի կոնցենտրացիան կախված է մանդարինի տեսակից և տեղափոխման պայմաններից:
Կարգավորում է աղիքի աշխատանքը
Այն պարունակում է մանրաթելեր՝ և՛ լուծելի, և՛ չլուծվող: Առաջինը ծառայում է որպես պրեբիոտիկ և խթանում է օգտակար բակտերիաների աճին, որոնք բարելավում են մարսողությունը և վերականգնում ստամոքս-աղիքային տրակտի միկրոֆլորան: Երկրորդը` օգնում է աղիքային պերիլստատիկային: Դրա շնորհիվ այլ սննդանյութերն ավելի լավ են ներծծվում: Մեկ միջին չափի մանդարինը լրացնում է սննդային մանրաթելերի ամենօրյա անհրաժեշտ չափաբաժնի 8 %-ը:
Մանդարինը նվազեցնում է անհանգստությունը
Մանդարինը արդյունավետ է տագնապի, անհանգստության և սթրեսի դեմ պայքարում: Նրա կազմի մեջ եղած B խմբի վիտամինները պաշտպանում են նյարդային համակարգը և հանգստացնում, իսկ վիտամին C-ն կարգավորում է վերերիկամային խցուկների աշխատանքը` նվազեցնելով սթրեսի հորմոնի սինթեզը: Բացի այդ, մանդարինի եթերայուղն օգնում է անքնության և վատ տրամադրության դեպքում:


Օգնում է մրսածության ժամանակ
Մանդարինը մաքրելիս սպիտակ շերտը մի հեռացրեք: Դրանք պարունակում են ֆլավոնոիդ նոբիլետին, որն ունի հակաբորբոքային ազդեցություն: Մրսածության դեպքում նաև խորհուրդ է տրվում թեյ խմել մանդարինի կեղևից. այն օգնում է չոր հազին և ունի խորխաբեր հատկություն։ Ասկորբինաթթուն նաև օգնում է բարձր ջերմության ժամանակ ջրազրկման դեպքում, իսկ մանդարինի յուղը կանխում է բակտերիաների և սնկերի զարգացումը։
Մանդարինը արագացնում է նյութափոխանակությունը
Չնայած այն հանգամանքին, որ մանդարինի մեջ բավականին շատ շաքար կա, այն ունի ցածր կալորիականություն և նպաստում է քաշի կորստին: Նրա կազմի մեջ առկա կալիումը և կալցիումը բարելավում են նյութափոխանակությունը, իսկ մանրաթելերը առաջացնում են հագեցվածության զգացողություն և երկար ժամանակ բավարարում են քաղցը: Եթե ամենօրյա սննդակարգին ավելացնեք 10 գ լուծվող մանրաթելեր, կարող եք ազատվել որովայնի ճարպային կուտակումներից և նվազեցնել ճարպակալման ռիսկը 3,7 %-ով:
Բարելավում է մաշկի վիճակը
A և C վիտամինների բարձր քանակի շնորհիվ այս ցիտրուսը բարելավում է մաշկի վիճակը: Բացի այդ, մանդարինն արագացնում է վերքերի բուժումը և պայքարում վաղաժամ ծերացման նշանների դեմ. կնճիռներ, չորություն, մաշկի առաձգականության նվազում: Ասկորբինաթթուն նաև խթանում է կոլագենի՝ սպիտակուցի, սինթեզը, որն անհրաժեշտ է ոսկորների, ջլերի, մազերի և եղունգների համար:


Մանդարինը պաշտպանում է երիկամները քարերի առաջացումից
Դուք կարող եք ավելի հաճախ ուտել մանդարին, եթե ցանկանում եք նվազեցնել երիկամներում քարերի առաջացման ռիսկը: Ցիտրուսային մրգերով հարուստ դիետան մեծացնում է մեզի մեջ ցիտրատների մակարդակը: Այս նյութերը խանգարում են կալցիումի աղերի բյուրեղացմանը, որոնք վերածվում են պինդ կալցինատների: Իսկ երիկամների քարերի մեծ մասը ձևավորվում է մեզի ցիտրատների ցածր մակարդակի պատճառով:
Նվազեցնում է նորագոյացությունների զարգացման ռիսկը
Ցիտրուսի կազմի ֆլավոնոիդները ոչ միայն հեռացնում են բորբոքումները, այլ պաշտպանում են մարմինը ազատ ռադիկալների դիսբալանսից, ինչը կարող է հանգեցնել հյուսվածքների վնասների և ուռուցքային հիվանդությունների առաջացման: Բացի այդ, այս հակաօքսիդիչները կարող են ճնշել քաղցկեղի բջիջների աճը: Ավելին, օգտակար է մանդարինի ոչ այնքան պտղամիսը, որքան կեղևը, որտեղ կան մեծ քանակությամբ ֆլավոնոիդներ, ընդ որում՝ ավելի շատ, քան կիտրոնի և թուրինջի կեղևներում:


Մանդարինն ամրացնում է սրտի մկանները
Մանդարինը պարունակում է ալկալոիդ սինվրին, ինչը նվազեցնում է «վատ» խոլեստերինի մակարդակը: Եվ իհարկե պարունակում է նաև կալիում, որը հեռացնում է ավելցուկային ջուրը, կարգավորում է արյան ճնշումը և ամրացնում սրտի մկանները: Ոչ պակաս օգտակար է վիտամին C-ն սրտի համար: Այն դարձնում է անոթների պատերը դիմացկուն և առաձգական: Բացի այդ, ասկորբինաթթուն օգնում է ավելի լավ կլանելու երկաթը: Նրա պակասի դեպքում սիրտը պետք է աշխատի նորմայից շատ՝ ամբողջ մարմինը թթվածնով ապահովելու համար:
Բարելավում է տեսողությունը
Մանդարինը օգտակար է աչքերի առողջության համար: Վիտամին A-ն լավացնում է տեսողությունը, ամրացնում է եղջերաթաղանթը, օգնում է ավելի լավ տեսնելուն մթության մեջ և պաշտպանում է լորձաթաղանթը: Իսկ վիտամին C-ն պատասխանատու է տեսողական օրգանների արյան մատակարարման համար, նվազեցնում է աչքի ճնշումը և նվազեցնում կատարակտի զարգացման ռիսկը 33 %-ով: Բայց հիշեք՝ առավելագույն արդյունքի հասնելու համար ավելի լավ է մանդարինն ուտել թարմ: Բարձր ջերմաստիճանի ազդեցությամբ այն կորցնում է իր կազմից ասկորբինաթթուն։
Մանդարինի վնասակար հատկությունները
Չնայած բոլոր օգտակար հատկություններին՝ մանդարինը հակացուցված է որոշ մարդկանց: Ցիտրուսն արգելվում է սուր նեֆրիտի, հեպատիտի և խոլեցիստիտի դեպքում: Նաև վնասակար է նրանց համար, ովքեր տառապում են ստամոքսի կամ տասներկումատնյա աղիքի խոցից: Բժիշկները խորհուրդ չեն տալիս շատ մանդարին ուտել էնտերիտի, կոլիտի, գաստրիտի և բարձր թթվայնության դեպքում։ Փաստն այն է, որ մանդարինի մեջ պարունակվող թթուները գրգռում են լորձաթաղանթը և ստամոքսը: Նույն պատճառով՝ մանդարինը չպետք է ուտել դատարկ ստամոքսին: Բացի այդ, ինչպես մյուս ցիտրուսները, մանդարինը նույնպես ուժեղ ալերգեն է: Այն կարող է առաջացնել ցան, բերանի այտուցվածություն և նույնիսկ անաֆիլաքսիա: Մանկաբույժները խորհուրդ չեն տալիս ցիտրուս ուտել մինչև երեք տարեկանը: Մեծահասակները, ըստ սննդաբանների, կարող են ուտել օրական ոչ ավելի, քան հինգ մանդարին: Միևնույն ժամանակ, ամեն ուտելուց հետո պետք է ողողել բերանը ջրով: Եթե կասկածում եք՝ արդյոք կարող եք ուտել մանդարին, ապա խորհրդակցեք մասնագետի հետ:
 
 Աղբյուրը
 
 Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 
 

views 17943
5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Այլ նյութեր

5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Այլ նյութեր

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Այլ նյութեր

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Սնունդ

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում