Ինչն է անհամատեղելի ալկոհոլի հետ

Ինչն է անհամատեղելի ալկոհոլի հետ

Որոշ նյութեր և արտադրանքներ ալկոհոլի հետ համատեղելու դեպքում կարող են հանգեցնել առողջական լուրջ խնդիրների և նույնիսկ մահվան:


1. Դեղամիջոցներ
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ալկոհոլը վտանգավոր է ցանկացած դեղամիջոցի հետ օգտագործման դեպքում, քանի որ այն փոխում է դրանց ազդեցությունը: Այնուամենայնիվ, որոշ դեպքերում կարելի է կանխատեսել անբարենպաստ ազդեցությունը:
• Հակաբիոտիկներ
Այս դեղերի ընդունելության ֆոնին ալկոհոլի օգտագործումը թուլացնում կամ չեզոքացնում է նրա ազդեցությունը:
• Նիտրոֆուրան և մետրոնիդազոլ
Մարմնի մեջ ալկոհոլի վերամշակման համար պատասխանատու է ալկոհոլդեգիդրոգենազ ֆերմենտը: Նիտրոֆուրանային խմբի պատրաստուկները (Furazolidon, Nitrofurantoin, Furazolidon, Furacilin, Furagin, Nifuroxid) և մետրոնիդազոլը խաթարում են օրգանիզմում կուտակվող ացետալդեհիդը` օքսիդացման արտադրանքը: Սա հանգեցնում է դիսուլֆիրամ-էթանոլի արձագանքին, որն էլ առաջացնում է զարթխում (похмелье):

Ընթերցեդք նաև՝ Բրոկոլի ուտելու 8 պատճառ


Ցեֆալոսպորին
Այս խմբի հակաբիոտիկները (Cefazoline, Cepalexin, Cefalozan) խաթարում են ալկոհոլի օքսիդացումը, երկարացնում են հարբած վիճակը և ալկոհոլի թունավոր ազդեցությունները:


Հակատուբերկուլյոզային դեղամիջոցներ
Ալկոհոլի օգտագործման դեպքում ավելանում են դեղամիջոցի վնասակար հետևանքները լյարդի վրա:


Անալգետիկ
Ասպիրինի, ամիդոպիրինի, անալգինի, բուտադիոնի և այս խմբի այլ դեղամիջոցների օգտագործումը կարող է հանգեցնել դեղամիջոցի անհանդուրժողականության: Ալկոհոլի օգտագործումը պարացետամոլի հետ առաջացնում է լյարդի ծանր ախտահարում:
Սրտանոթային համակարգի դեղամիջոցներ


Նիտրոգլիցերինի, վալիդոլի, էրինիտի, նիտրոսորբիդի, վերապամիլի և ալկոհոլի համատեղ օգտագործումը հանգեցնում է արյան ճնշման կտրուկ անկման, գլխապտույտի և սրտխառնոցի:


Ինչ վերաբերում է հիպերտոնիկ դեպքերին, ապա առաջին ժամերին ալկոհոլը խթանում է պատրաստուկների ազդեցությունը` անոթները ընդլայնելու հատկությունների շնորհիվ: Այնուամենայնիվ, նյարդային համակարգի էթանոլի խթանումը հանգեցնում է առաջիկա ժամերին ճնշման կտրուկ աճի։


Հանգստացնող և քնաբեր միջոցներ
Ալկոհոլը ուժեղացնում է պատրաստուկների ազդեցությունը՝ ընկճելով կենտրոնական նյարդային համակարգը: Սա կարող է խաթարել ուղեղի շնչառական կենտրոնի աշխատանքը և հանգեցնել շնչառության դադարի կամ սրտի կանգի:


Ինսուլին
Ալկոհոլը նվազեցնում է արյան գլյուկոզայի մակարդակը, որը ինսուլինի ընդունման դեպքում նույն էֆեկտով կարող է հանգեցնել հիպոգլիկեմիկ հարձակման և կոմայի:


Հակակոագուլյանտներ
Ալկոհոլի օգտագործումը արյան մակարդմանը նպաստող միջոցների՝ դիկումարինի, ֆենիլինի և նույնիսկ ասպիրինի հետ կարող է հանգեցնել ներքին օրգանների արյունահոսության և արյունազեղման:


2. Էներգետիկներ
Կոֆեինը և էներգետիկ միջոցները ալկոհոլի հետ կիրառման դեպքում խթանող ազդեցություն են ունենում նյարդային համակարգի վրա։ Բացի այդ՝ դրանք համատեղելու դեպքում հարբածության իրական աստիճանը չի կարող զգալ մարդը, և արդյունքում ավելի շատ ալկոհոլ է օգտագործում, քան կարող է թույլ տալ օրգանիզմը։
Ալկոհոլի և էներգետիկ կոկտեյլի կողմնակի ազդեցությունների թվում են արյան ճնշումը, գլխուղեղի անոթների սպազմը, սրտի կաթվածը:


3. Մարինադ
Մարինացված վարունգը և լոլիկը ալկոհոլի համար այնքան էլ լավ միջոցներ չեն, ինչպես սովորաբար պնդում են: Քացախը դանդաղեցնում է մարմնում ալկոհոլը քայքայելու գործընթացը, որն ուժեղացնում է էթանոլի թունավոր ազդեցությունները լյարդի և երիկամի վրա: Արդյունքում՝ ալկոհոլի օգտագործման դեպքում առավել շատ վնաս է հասցվում այս օրգաններին:


4. Աղանդեր և քաղցրավենիք
Սա վերաբերում է ոչ միայն տորթերին, քաղցրավենիքին, այլ նաև մրգերին և հատապտուղներին՝ պարզ շաքարի բարձր պարունակությամբ:
Ալկոհոլը գործնականում զրոյական սննդային արժեք ունի և բարձր էներգիա, այնպես որ մարմինը անմիջապես բաժանում է այն: Շաքարավազը մրցակցում է ալկոհոլի հետ` վերամշակման համար, ուստի ալկոհոլի վերամշակումը դանդաղում է, և մարմնի վրա թունավոր ազդեցությունների ժամանակը մեծանում է: Սա կարող է հանգեցնել նաև թունավորման:
 
 
 Աղբյուրը
 
 Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 
 
 


 
 

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով: