Որքան սուրճ կարելի է խմել օրվա ընթացքում, և ինչով կարելի է այն փոխարինել...
Որքան սուրճ կարելի է խմել օրվա ընթացքում, և ինչով կարելի է այն փոխարինել...
Սուրճը հայտնի է բոլոր երկրներում և թույլատրելի քանակի դեպքում նույնիսկ օգտակար է առողջության համար։
Միևնույն ժամանակ, կան բազմաթիվ ուսումնասիրություններ, որոնք ապացուցում են նրա ոչ միայն օգտակար, այլև վնասակար հատկությունները:
Եկե՛ք հասկանանք, թե ինչպես է սուրճն ազդում օրգանիզմի վրա, և որ ըմպելիքը կարող է փոխարինել նրան
Ինչպե՞ս կարող է սուրճը վնասել
Սուրճն, իրականում, օրգանիզմին մոլորեցնում է։ Սուրճը հաճախ ասոցացվում է առույգ բառի հետ, որովհետև սուրճ խմելուց հետո անցնում է քնկոտությունը, առաջանում է էներգիա, բարձրանում է տրամադրությունը: Սա գիտեն բոլորը, բայց քչերը գիտեն, թե ինչպես է ազդում այս ըմպելիքը մարդու օրգանիզմի վրա: Օրգանիզմի բջիջներում առկա է ադենոզին, որը մասնակցում է ադենոզինտրիֆոսֆատի՝ էներգիայի հիմնական աղբյուրի ձևավորմանը։
Ադենոզինը նաև կարգավորում է քնի և արթնության ժամանակահատվածները. արթնության ընթացքում այն կուտակվում է օրգանիզմում, իսկ քնի ընթացքում՝ նվազում: Այդ իսկ պատճառով, երբ օրգանիզմի բջիջներում ադենոզինի մակարդակը բարձրանում է, այն ազդում է նյարդային բջիջների ընկալիչների վրա՝ ազդարարելով քնի անհրաժեշտության մասին։
Կարելի է ասել, որ սուրճը խանգարում է ադենոզինին՝ տեղեկացնել ընկալիչներին հոգնածության մասին՝ արգելափակելով ուղարկվող ազդանշանը: Օրգանիզմը դադարում է զգալ քնի պահանջը և շարունակում է աշխատել, թեև դա սուրճի ազդեցությամբ առաջացած թյուր կարծիք է։
Ո՞վ կարող է խմել սուրճ
Քանի որ կոֆեինն ազդում է ընկալիչների վրա, որոնք գտնվում են սիրտ-անոթային և նյարդային համակարգերում, երիկամներում և ստամոքս- աղիքային տրակտում, ուստի չափազանց կարևոր է, որ սուրճ սպառող մարդը չունենա այս համակարգերի հետ կապված առողջական խնդիրներ: Կարևոր է սուրճ խմելուց հետո հետևել օրգանիզմի արձագանքին. եթե սրտի զարկերն արագանում են, առաջանում է տագնապ և անհանգստություն, ուրեմն ցանկալի է նվազեցնել օգտագործվող սուրճի քանակը։
Որքան սուրճ կարելի է խմել օրվա ընթացքում
Օպտիմալ քանակը օրական 2 բաժակն է։ Չի՛ կարելի չարաշահել կոֆեինը, եթե նույնիսկ չունեք առողջական խնդիրներ, քանի որ օրական երեք կամ չորս բաժակ սուրճի օգտագործումը կարող է ապագայում խնդիրներ առաջացնել։ Պետք չէ սոված փորին սուրճ խմել․ այն կարող է առաջացնել այրոց։ Առավոտը սկսեք 1 բաժակ ջրով, և միայն 20-30 րոպե հետո կարող եք սրճել և նախաճաշել:
Ինչով փոխարինել սուրճը
Շատերի համար սրճելը հաճելի ավանդույթ է դարձել։ Այս վայելքից ոչ բոլորը կարող են հրաժարվել, քանի որ շատերը կարծում են, որ այլընտրանքը շատ տարբեր կլինի և ոչ մի կապ չի ունենա իրական սուրճի հետ։ Սա սխալ կարծիք է. դուք կարող եք գտնել այնպիսի այլընտրանք, որն իր հատկություններով ու համով նման է սուրճին և ավելի օգտակար է։
Առաջին ամենատարածված փոխարինողը եղերդն ու խատուտիկի արմատներն են։ Քանի որ այս հատուկ խառնուրդը ստացվում է տապակած արմատներից, այն ձեռք է բերում սուրճի համ, բայց առանց թթվայնության և դառնության:
Նրա մեջ շաքարավազ ավելացնելու կարիք չկա, քանի որ խատուտիկի արմատները պարունակում են բնական ֆրուկտոզա, որն էլ հաղորդում է ըմպելիքին քաղցր համ։ Այս խառնուրդի մեկ ճաշի գդալը բավական է լիարժեք այլընտրանքային սուրճ ստանալու համար։
PERO (պերո) գարու հիման վրա պատրաստված ևս մեկ սիրված փոխարինող է սուրճին, որն իր անվանումը ստացել է իր հագեցած համի ու բնական լինելու շնորհիվ: Ի տարբերություն եղերդով և խատուտիկով խառնուրդի՝ ընդամենը մեկ թեյի գդալ պերոյով կարելի է ստանալ սուրճի այլընտրանք: Դուք կարող եք ըմպելիքին ավելացնել նաև կաթ և քաղցրացուցիչ: Սակայն այն չի համապատասխանում գլյուտենի նկատմամբ անհանդուրժողականությունունեցողներին։
Ի տարբերություն սուրճի՝ տարբեր համերի այլընտրանքներ կարելի է ձեռք բերել. օրինակ, դուք կարող եք փորձել «teeccino» բուսական սուրճը՝ եղերգով (ճարճատուկ) և նարնջով։ Այս ըմպելիքի խառնուրդը պարունակում է արմավ, թուզ, նարնջի կեղև, նուշ, գարի և եղերգ (ճարճատուկ)։ Այս տարբերակը հարմար է նրանց համար, ովքեր նախընտրում են ավելի մեղմ ըմպելիքներ։
Աղբյուրը
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
Նմանատիպ նյութեր

Տղամարդու նախապատրաստումը երեխայի բեղմնավորմանը

Մսի օրական չափաբաժինը հղի կնոջ սննդակարգում

Թռչնամիսը և ձուն հղի կնոջ սննդակարգում

Կիսաչհագեցած ճարպաթթուները հղիության ընթացքում (օմեգա-3 և օմեգա-6)

Ձկնեղենը և ծովամթերքը հղի կնոջ սննդակարգում
