Ինչպե՞ս է քաղցրն ազդում առողջության վրա

Ինչպե՞ս է քաղցրն ազդում առողջության վրա

 

Շաքարավազը արհեստականորեն ստացված արդյունաբերական արտադրանք է, այսինքն, այն բնության մեջ գոյություն չունի: Ուստի, առանց դրա մարդը կարող է լիարժեք սնվել և ապրել։
 
Այնուամենայնիվ, ժամանակակից աշխարհում դա գործնականում անհնար է, քանի որ շաքարավազ ավելացվում է ամենուր. ոչ միայն քաղցրավենիքներում, այլև նման մթերքների մեջ՝ հաց, ըմպելիքներ, սոուսներ և այլն։ Այսինքն, նույնիսկ քաղցրեղենից հրաժարվելու դեպքում մարդն օգտագործում է օրական թույլատրելի չափաքանակից շատ շաքարավազ։
 
Իսկ քաղցրասերները, առանց վերահսկելու այնքան շաքարավազ են օգտագործում, որ մի քանի անգամ գերազանցում են բոլոր թույլատրելի սահմանները և վնաս պատճառում իրենց առողջությանը:
 
Հիվանդություններ, որոնք կարող են առաջանալ չափից շատ շաքարավազ օգտագործելու դեպքում.
 
• շաքարախտ,
• ճարպակալում,
• կարիես և ատամների հետ կապված խնդիրներ,
• սրտանոթային հիվանդություններ,
• սրտի կաթվածի առաջացման վտանգ,
• ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ,
• երիկամային հիվանդություն,
• լյարդի անբավարարություն,
• արյան ճնշման բարձրացում,
• մաշկի վաղաժամ ծերացում,
• վիտամինային անբավարարություն։
 
Ի՞նչ կլինի, եթե հրաժարվեք շաքարավազից
 
Ինչպես ավելի վաղ նշվեց, մեր օրգանիզմը շաքարավազի կարիք չունի: Գլյուկոզան, որն անհրաժեշտ է օրգանիզմին էներգիայով ապահովելու համար, կարելի է ստանալ նաև մրգերից, բանջարեղենից և հատապտուղներից:
 
Հետևաբար, շաքարավազից հրաժարվելը բարենպաստ կլինի ձեր օրգանիզմի համար: Առաջին փոփոխությունները նկատելի կլինեն 10-14 օր հետո.
 
• ձեզ ավելի ուրախ և աշխույժ կզգաք,
• կկարգավորվի աղեստամոքսային համակարգի աշխատանքը,
• համի ընկալումը կփոխվի` այն կերակուրը, որը ձեզ դուր չէր գալիս, այժմ կարող է համեղ թվալ,
• կնկատվի մաշկի վիճակի բարելավում, այն առաձգական ու ձիգ կդառնա,
• կնվազի դեմքի մաշկի բորբոքվածությունը, ակնեի առաջացումը և այտուցը,
• կնկատվի տրամադրության փոփոխություն,
•կբարելավվի քնի որակը,
• դուք կկարողանաք հեշտությամբ նիհարել,
• կբարելավվի նյութափոխանակությունը։
 
Շաքարի ամենօրյա թույլատրելի չափաբաժինն ըստ ԱՀԿ-ի (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն) հետևյալն է՝ մեծահասակ մարդը օրվա ընթացքում կարող է օգտագործել 25 գրամ շաքարավազ, որը մոտ հինգ թեյի գդալ է: Երեխաների համար թույլատրելի չափաբաժինն ավելի քիչ է` օրական ընդամենը 15 գրամ:
 
Հասկանալու համար՝ չարաշահում եք շաքարավազը, թե ոչ, հարկավոր է հաշվի առնել ոչ միայն թեյին ավելացված շաքարավազը, այլ ձեր օգտագործած մթերքների բաղադրության մեջ առկա շաքարավազի քանակը ևս։
 
Այսնիքն, դուք պետք է ուսումնասիրեք ցանկացած մթերքի բաղադրությունը՝ նրանում առկա շաքարավազի քանակը պարզելու համար։
 
 
views 6518
Սեռական հարաբերության ժամանակ ցավը միշտ չէ, որ գինեկոլոգիական հիվանդության նշան է․ ինչպե՞ս գտնել իրական պատճառը

Այլ նյութեր

Սեռական հարաբերության ժամանակ ցավը միշտ չէ, որ գինեկոլոգիական հիվանդության նշան է․ ինչպե՞ս գտնել իրական պատճառը

«Ատամներ և մազեր ձվարանում»․ ի՞նչ է դա և ինչո՞ւ է առաջանում

Բարդություններ / միջամտություններ

«Ատամներ և մազեր ձվարանում»․ ի՞նչ է դա և ինչո՞ւ է առաջանում

Սեռական հարաբերությունից հետո արյունահոսություն․ ե՞րբ է դա պատճառ, իսկ ե՞րբ՝ ազդանշան

Այլ նյութեր

Սեռական հարաբերությունից հետո արյունահոսություն․ ե՞րբ է դա պատճառ, իսկ ե՞րբ՝ ազդանշան

Ձվարանի ֆունկցիոնալ կիստա․ ե՞րբ է այն անցնում ինքնուրույն, իսկ ե՞րբ է պահանջում միջամտություն

Բարդություններ / միջամտություններ

Ձվարանի ֆունկցիոնալ կիստա․ ե՞րբ է այն անցնում ինքնուրույն, իսկ ե՞րբ է պահանջում միջամտություն