Ինչո՞ւ է խանգարվում նյութափոխանակությունը, ի՞նչ անել...
Ինչո՞ւ է խանգարվում նյութափոխանակությունը, ի՞նչ անել...
Նյութափոխանակությունը ֆիզիկաքիմիական գործընթացների ամբողջությունն է, որի օգնությամբ օրգանիզմը սնունդը վերափոխում է անհրաժեշտ էներգիայի։ Սնունդը կազմված է սպիտակուցներից, ճարպերից, ածխաջրերից, վիտամիններից, միկրոտարրերից և հանքային նյութերից։ Այդ նյութերը մարսողական համակարգում բաժանվում են ըստ ֆերմենտների, մտնում արյան մեջ և հասնում մարմնի յուրաքանչյուր բջջի։
Բջիջներն արձագանքում են, բացվում և ընդունում անհրաժեշտ սնունդը, այնուհետ թթվածնի օգնությամբ այրում են(օքսիդացում) այն՝ ստանալով էներգիա։ Այն թույլ է տալիս բջիջներին գործել, իսկ մարմնին՝ շնչել, շարժվել, մտածել, ապրել: Օքսիդացման արդյունքում բջջի մեջ ձևավորվում են ածխածնի երկօքսիդ, ջուր, կաթնաթթու, տարբեր աղեր, որոնք վերադառնում են արյան մեջ, որն էլ փոխադրում է նրանց դեպի արտազատող համակարգի օրգաններ՝ լյարդ, երիկամներ, թոքեր։
Ի՞նչ է նյութափոխանակության խանգարումը
Դա նյութափոխանակության ցանկացած փուլի խանգարումն է, որը կարող է ունենալ տարբեր պատճառներ։Ցանկացած պատճառի դեպքում էլ բջիջները ստանում են այս կամ այն նյութերը շատ քիչ կամ չափազանց շատ քանակով։ Եվ դա լրջորեն ազդում է դրանց գործունեության, հետևաբար նաև մարդու առողջության և ինքնազգացողության վրա։
Ինչպե՞ս տարբերակել նյութափոխանակության խանգարումները։
Ահա՛ առավել տարածված ախտանշանները.
• գերհոգնածություն
• ուժասպառ վիճակ, քրոնիկ հոգնածություն
• դաշտանային ցիկլի խանգարումներ
• առանց պատճառի քաշի կորուստ կամ գիրացում
• հիշողության և մտավոր ընդունակությունների վատթարացում
• մաշկի վիճակի վատթարացում (ակնե, բորբոքվածություն), եղունգների փխրունություն և մազաթափություն
• սրտի առիթմիա, ճնշման տատանումներ
• տրամադրության տատանումներ
•փորկապ կամ փորլուծություն
• հաճախակի միզարձակություն
• մարմնի կայուն ցածր կամ բարձր ջերմաստիճան
Ինչո՞ւ է առաջանում նյութափոխանակության խանգարում։
Նյութափոխանակության խանգարման ամենատարածված պատճառներն են՝
• Գենետիկ նախախնամություն
Գուցե մարմինն ի սկզբանե չի արտադրում որոշ ֆերմենտներ, որոնք անհրաժեշտ են լիարժեք մարսողության համար։
• Տարիք
Տարիները փոխում են հորմոնալ հավասարակշռությունը:
• Մակաբույծներ
Ճիճուները և ախտածին միկրոօրգանիզմները խախտում են սննդի՝ էներգիայի վերափոխման գործընթացը։
• Գերլարված նյարդեր: Սթրեսները նույնպես կարող են առաջացնել նյութափոխանակության խանգարումներ։
• Վնասակար սովորություններ
Ծխելը, ալկոհոլի չարաշահումը և նստակյաց ապրելակերպն առաջացնում են նյութափոխանակության խանգարումներ։
• Դիետա կամ անկանոն սնունդ
Սխալ սննդակարգը կարող է առաջացնել հիպոգլիկեմիա՝ արյան մեջ գլյուկոզայի ցածր մակարդակ, որը նույնպես ազդում է նյութափոխանակության վրա։
• Որոշ հիվանդություններ, այդ թվում` վիրուսային գրիպ, կարմրուկ, ջրծաղիկ։
• Դեղորայքի ընդունում. օրինակ՝ օրալ հակաբեղմնավորիչներ։
Ի՞նչ անել, եթե ունեք նյութափոխանակության խանգարում
Ամենակարևորը՝ չզբաղվել ինքնաբուժությամբ: Միայն բժիշկը կարող է ախտորոշել նյութափոխանակության
խանգարումը։ Ախտորոշման համար թերապևտը կուսումնասիրի ձեր անամնեզը, հարցեր կուղղի ձեր կենսակերպի և ինքնազգացողության վերաբերյալ և կառաջարկի որոշ հետազոտություններ կատարել։ Կախված արդյունքներից՝nթերապևտը կարող է ձեզ ուղարկել էնդոկրինոլոգի կամ մեկ այլ մասնագետի խորհրդատվության:
Եթե նյութափոխանակության խանգարումների պատճառը գենետիկ նախատրամադրվածությունն է կամ որևէ հիվանդություն, ապա կնշանակվի համապատասխան բուժում։
Եթե նյութափոխանակության խանգարումները կապված չեն գենետիկայի և հիվանդությունների հետ, դրանք կարող եք շտկել նաև ինքնուրույն: Պարզապես հարկավոր է որոշակի փոփոխություններ կատարել կենսակերպի մեջ.
• Համոզվեք, որ ձեր սննդակարգը լիարժեք է: Բանջարեղենը, մրգերը, միսը և ֆերմենտացված արտադրանքը կօգնեն պահպանելու անհրաժեշտ սննդանյութերի հավասարակշռությունը:
• Սնվեք պարբերաբար
Նախաճաշեք, ճաշեք, ընթրեք, թեթև ընդմիջումներ արեք:
• Հրաժարվեք արագ սննդից և կիսաֆաբրիկատներից․նրանք օրգանիզմում կուտակում են ճարպ, որն իր հերթին ազդում է հորմոնալ ֆոնի վրա և խանգարում նյութափոխանակությունը:
• Շատ շարժվեք
Եթե մարզադահլիճ այցելելու ժամանակ չունեք, ապա վերելակի փոխարեն օգտվեք սանդուղքներից, իսկ հնարավորության դեպքում՝ ավելի շատ քայլեք հանգստյան օրերին:
Աղբյուրը
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
Նմանատիպ նյութեր

Տղամարդու նախապատրաստումը երեխայի բեղմնավորմանը

Մսի օրական չափաբաժինը հղի կնոջ սննդակարգում

Թռչնամիսը և ձուն հղի կնոջ սննդակարգում

Կիսաչհագեցած ճարպաթթուները հղիության ընթացքում (օմեգա-3 և օմեգա-6)

Ձկնեղենը և ծովամթերքը հղի կնոջ սննդակարգում
