Անկանոն դաշտանային ցիկլ, գիրացում, մազակալում․ բուժումը

Անկանոն դաշտանային ցիկլ, գիրացում, մազակալում․ բուժումը

Յուրաքանչյուր 3-րդ կին բախվում է մենստրուալ ցիկլի խանգարումների․ շատ առատ, երկարատև արյունահոսություն կամ անժամանակ միջդաշտանային քսվող արյունային արտադրություն, երբեմն նաև մի քանի երևույթների զուգակցում։

Դաշտանային ցիկլի անկանոնությունը կարող է ուղեկցվել որովայնի հատվածի ցավերով կամ միայն սովորականից շատ արյունահոսությամբ։ Այս երևույթը կարող է նկատվել կնոջ մոտ տարբեր տարիքային փուլերում, ամենատարբեր պատճառներով․ նման դեպքերում անհրաժեշտ է անհապաղ դիմել մասնագետի։

Կանանց մոտ առատ արյունահոսության տարածված պատճառները

- Միոմա՝ գոյացություն, առավել հաճախ բարորակ, տեղակայված արգանդի պատին։

- Պոլիպ՝ գոյացություն արգանդի խոռոչում կամ պարանոցի վրա։

- Որպես հակաբեղմնավորիչ՝ ներարգանդային պարույրների կիրառում կամ ոչ ճիշտ օրալ հակաբեղմնավորիչներ։

- Էնդոմետրիոզ՝ էնդոմետրիոդ օջախների աճ մկանային պատի ադենոմիոզ կամ կիստաների ձևով, ինչն առաջացնում է ցավ և արյունահոսություն։

- Մենոպաուզայի շրջանում պատճառ կարող են հանդիսանալ արգանդի և հեշտոցի ատրոֆիան (այսինքն, էստրոգենների պակասի պատճառով լորձաթաղանթի վնասում) կամ պարանոցի, էնդոմետրիումի, ձվարանների քաղցկեղը։

-Այլ ախտանշաններ:

Չափազանց մեծ քանակությամբ արյունահոսությանը զուգահեռ առկա են լինում այնպիսի ախտանշաններ, ինչպիսիք են ցավը սեռական հարաբերությունների ժամանակ, հոգնածությունն ու շնչահեղձությունը (սուր անեմիայի նմանվող)։

Շատ կանայք գանգատվում են, որ դժվարությամբ են բարձրանում աստիճաններով, ունեն դեպրեսիվ տրամադրություն և անաշխատունակ են։ Կարող է նկատվել նաև ջերմության տատանումներ, քրտնարտադրության ավելացում, ակնե, մազակալում կամ կարող են մազերը թափվել, երբեմն էլ անգամ կաթնարտադրություն է նկատվում։

Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Վերջին տասնամյակներում նկատվում է մայրանալու տարիքի աճ…

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուցը (edema labiorum) հանդիսանում է…

Արգանդի արտանկում. պատճառներ, ախտանիշներ և բուժման ուղիներ

Արգանդի արտանկում. պատճառներ, ախտանիշներ և բուժման ուղիներ

Արգանդի արտանկումը (prolapse uteri) վիճակ է, երբ

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Սեռական ցանկությունը կանանց մոտ բարդ և բազմաշերտ երևույթ է…