Ինչու՞ է առաջնում դառը համ

Ինչու՞ է առաջնում դառը համ

ի՞նչ կարելի է անել

Սովորաբար պատճառները բավականին անվնաս են, բայց պատահում է, որ այս ախտանիշը որևէ վտանգավոր հիվանդության ցուցիչ է։

1) Չորություն բերանում Համի ընկալումը մեծապես կախված է բերանի խոռոչում ապրող մանրէների կազմից և քանակից: Թուքն իր հակաբակտերիալ հատկություններով նվազեցնում է միկրոօրգանիզմների քանակը: Հետևաբար, երբ բերանում չորություն է նկատվում, մանրէներն ավելի ակտիվ են բազմանում: Դրա պատճառով էլ առաջնում են համային փոփոխություններ և դառնության զգացողություն բերանում:

Ի՞նչ անել

Ողողեք բերանը և խմեք մի բաժակ ջուր, կամ էլ ծամեք առանց շաքարավազի մաստակ. դա կօգնի բարձրացնել թքի արտադրությունը: Որպեսզի դառը համը կրկին չառաջանա, փորձեք շատ հեղուկ (ջուր, թեյ, կոմպոտ) խմել առնվազն մի քանի ժամվա ընթացքում:

2. Բերանի սխալ հիգիենա Հիգիենայի բացակայության պատճառով բերանում բազմանում են բակտերիաներ, որոնք էլ կարող են դառնություն առաջացնել։

Ի՞նչ անել

Խնամքով մաքրեք ատամներն ատամնաթելով՝ առնվազն 2 րոպե ծախսելով ընթացակարգի վրա։ Փորձեք միշտ հետևել Ձեր բերանի խոռոչի հիգիենային։ Բակտերիաները կարող են հանգեցնել ոչ միայն տհաճ համի, այլև կարիեսի առաջացման:

3. Ընկույզի համախտանիշ Որոշ մարդկանց մոտ ընկույզ ուտելուց հետո առաջանում է դառը, մետաղական համ:

Ի՞նչ անել

Պարզապես սպասեք, սովորաբար բերանի դառնությունն ինքնուրույն անհետանում է 2-4 շաբաթվա ընթացքում:

4. Հղիություն Հղիությունը հաճախ ուղեկցվում է համային փոփոխություններով: Դառնության համը պայմանավորված է օրգանիզմի հորմոնալ փոփոխությունների հետ, ինչպես նաև դա կարող է լինել դիմադրողականության արձագանքը՝ արյան կազմի փոփոխություններին: Սովորաբար, ապագա մայրերը գանգատվում են բերանի մետաղական համից, բայց երբեմն կարող է հայտնվել նաև դառնության զգացողություն:

Ի՞նչ անել

Ուղղակի սպասել։ Տարօրինակ համային զգացողությունները, որպես կանոն, ծագում են միայն հղիության առաջին եռամսյակում, և եռամսյակի կեսից հետո անհետանում են:

5. Դեղամիջոցների կողմնակի ազդեցություն

Բերանում դառնություն կարող են առաջացնել տարբեր դեղամիջոցներ, օրինակ՝

• հակաբիոտիկներ,

• Հիպերտոնիայի դեղամիջոցներ,

• Միգրենի դեմ միջոցներ,

• Հակադեպրեսանտներ,

• Հանգստացնող և քնաբեր հաբեր;

• հակահիստամիններ;

• Տարբեր հակաբորբոքային, հակավիրուսային դեղեր և այլն։

Ի՞նչ անել Եթե ​​կասկածում եք, որ բերանում դառնությունը կապված է դեղամիջոցների ընդունման հետ, խորհրդակցեք բժշկի հետ:

6. Ստամոքսի այրոց Սա առաջանում է, երբ ստամոքսահյութը բարձրանում է կերակրափող և գրգռում դրա պատերը: Ամենից հաճախ այրոցն ուղեկցվում է կրծքավանդակում այրոցի զգացողությամբ և թթու համի առաջացմամբ: Բայց երբեմն բերանում կարող է առաջանալ նաև դառնություն:

Ի՞նչ անել

Հարկավոր է խորհրդակցել թերապևտի կամ անմիջապես գաստրոէնտերոլոգի հետ: Ստամոքսի այրոցը և բերանի դառնությունը հաղթահարելու համար բժիշկը կնշանակի համապատասխան դեղամիջոցներ և հատուկ սննդակար:

 Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 
 

Ինչո՞ւ է առավոտյան առաջանում սրտխառնոց. ի՞նչ անել

Ինչո՞ւ է առավոտյան առաջանում սրտխառնոց. ի՞նչ անել

Սրտխառնոցը զգացողություն է, որը կարող է առաջանալ ամենատարբեր պատճառներով: Ստորև կներկայացնենք առավել հաճախ հանդիպող պատճառները։

Ինչո՞ւ է հնարավոր մի քանի անգամ վարակվել քովիդով

Ինչո՞ւ է հնարավոր մի քանի անգամ վարակվել քովիդով

Նույնիսկ եթե մարդը արդեն հիվանդ է մեկ շտամով, նրա դիմադրողականությունը կարող է «չճանաչել» մեկ այլ շտամ:

Առաջին օգնության պայուսակ ամառանոցի համար

Առաջին օգնության պայուսակ ամառանոցի համար

Դեղատուփը չպետք է լինի շատ մեծ: Ի վերջո, այն պետք է ունենա միայն առաջին օգնության համար նախատեսված միջոցներ, իսկ հետո անհրաժեշտ է այցելել բժշկի

Ինչպե՞ս ստուգել իմունային կարգավիճակը

Ինչպե՞ս ստուգել իմունային կարգավիճակը

Իմունային կարգավիճակը՝ դիմադրողականության որակական և քանակական բնութագրերի համախումբն է