Ինչո՞ւ է առավոտյան առաջանում սրտխառնոց. ի՞նչ անել

Ինչո՞ւ է առավոտյան առաջանում սրտխառնոց. ի՞նչ անել

Սրտխառնոցը զգացողություն է, որը կարող է առաջանալ ամենատարբեր պատճառներով:
Ստորև կներկայացնենք առավել հաճախ հանդիպող պատճառները։


Շաքարի ցածր մակարդակ

Եթե դուք ավելի քան 12 ժամ չեք սնվել, ապա ձեր արյան մեջ շաքարի մակարդակը շատ ցածր կլինի: Այդ պատճառով էլ արթնանալուց հետո դուք կարող եք զգալ թուլություն, սրտխառնոց և գլխապտույտ:
Դա տեղի է ունենում նաև շաքարային դիաբետ ունեցող մարդկանց մոտ, երբ դեղի ընդունումից հետո չեն սնվում:


Ի՞նչ անել

Հարկավոր է սովորություն դարձնել արթնանալուց հետո նախաճաշելը: Եթե դա հնարավոր չէ անել, ապա վերցրեք ձեզ հետ սնունդ, որպեսզի հնարավորության դեպքում ուտեք:


Ջրազրկում

Երբեմն սրտխառնոց կարող է առաջանալ ջրազրկման պատճառով: Միևնույն ժամանակ կարող է
առաջանալ գլխապտույտ և թուլություն:


Ի՞նչ անել
Փորձեք օրվա ընթացքում շատ խմել ջուր։ Տղամարդկանց խորհուրդ է տրվում օրական խմել մոտ 3,7 լիտր հեղուկ, իսկ կանանց` մոտ 2,7 լիտր։


Զարթխում

Ալկոհոլի ընդունումից հետո սրտխառնոցն առաջանում է և՛ ալկոհոլից, և՛ շաքարի մակարդակի
նվազումից, և՛ ջրազրկումից:


Ի՞նչ անել
Փորձեք նախաճաշել և բավականաչափ հեղուկ ընդունել: Իսկ գլխացավի դեպքում ընդունեք ցավազրկող միջոց։ Հնարավորության դեպքում փորձեք քնել, քանի որ զարթխումի լավագույն բուժումը ժամանակն է:


Քնի պակաս

Քնի պակասը ստիպում է զգալ թուլություն, ինչպես նաև կարող է առաջացնել սրտխառնոց։


Ի՞նչ անել
Հարկավոր է մշակել քնի ճիշտ ռեժիմ, քանի որ քնի պակասը հանգեցնում է նաև այլ խնդիրների:


Սթրես

Երբեմն սթրեսից կարող է առաջանալ սրտխառնոց և փսխում։ Պատճառը հորմոններն են, որոնք
արտադրվում են, երբ մենք վախենում ենք: Օրինակ՝ ադրենալինն ազդում է վեգետատիվ նյարդային համակարգի վրա, որպեսզի մեր մարմինը մտնի «Խփիր կամ փախիր» ռեժիմի մեջ: Քանի որ այդ պահին արյունը շատ ավելի անհրաժեշտ է մկաններին, քան ստամոքս-աղիքային տրակտին, ապա մարսողությունը դանդաղում է, ինչն էլ առաջացնում է սրտխառնոց:


Ի՞նչ անել
Փորձեք պահել ահազանգը վերահսկողության տակ, ճիշտ սնվել և մարզվել: Այդ կերպ
սթրեսի դրսևորումները կմեղմանան:


Հղիություն

Ամենից հաճախ սրտխառնոցն առաջանում է հղիության վաղ փուլերում, բայց երբեմն շարունակվում է նաև 12 շաբաթականից հետո: Հաճախ այն պայմանավորված է հղիին ոչ հաճելի հոտի առկայությամբ կամ որոշակի մթերքների օգտագործմամբ:


Ի՞նչ անել
Սպասեք երկրորդ եռամսյակին, քանի որ կանանց մեծամասնության մոտ սրտխառնոցն անցնում է մինչև 2-րդ եռամսյակ։
Վիճակը կարող եք բարելավել հաճախ սնվելով, կոճապղպեղով ուտեստներ օգտագործելով և
խոտաբույսերով թեյ ըմպելով։


Իսկ եթե սրտխառնոցն ուղեկցվում է հետևյալ ախտանշաններով, ապա անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ դիմել բժշկի:
• Չեք կարողանում միզել կամ միզում եք շատ քիչ քանակությամբ, և այն ունի շատ մուգ գույն։
• Դուք չեք կարող ներսում պահել նույնիսկ նոր խմած ջուրը,
• Տեղից վեր կենալիս թուլություն կամ գլխապտույտ եք զգում,
• Ձեր սիրտը շատ արագ է բաբախում:


Ականջի ինֆեկցիաներ
Ներքին ականջում է գտնվում վեստիբուլյար ապարատը, որը կարևոր դեր է խաղում մարմնի
հավասարակշռության պահպանման գործում: Երբ այս հատվածում կամ մոտակայքում տեղի է ունենում բորբոքում, կարող են առաջանալ սրտխառնոց և գլխապտույտ:


Ի՞նչ անել
Ականջի ցավի, գլխապտույտի և սրտխառնոցի դեպքում հարկավոր է դիմել համապատասխան
մասնագետի:


Հարբուխ և սինուսիտ
Քթի արտադրության մի մասը թքի հետ անընդհատ հոսում է կոկորդով: Բայց օրգանիզմը սովոր է դրան, այնպես որ դուք ոչինչ չեք զգում:
Բայց եթե ինչ-ինչ պատճառներով արտադրությունը շատանում է ու խտանում, ապա կարող է առաջանալ սրտխառնոց կամ քրոնիկ հազ: Օրինակ՝ դա տեղի է ունենում հարբուխի և սինուսիտի դեպքում։
Այս իրավիճակը վառ արտահայտվում է երկար քնելուց հետո։


Ի՞նչ անել
Եթե սրտխառնոցն ուղեկցվում է քթի հոսքով ու գլխացավով, ապա ավելի լավ է դիմել բժշկի:
Ստամոքս-աղիքային տրակտի հիվանդություններ
Ստամոքսի և աղիքների շատ հիվանդություններ կարող են առաջացնել սրտխառնոց, այդ թվում` առավոտյան:
Սրտխառնոցը կարող է լինել նաև փորկապության ախտանիշ: Դա տեղի է ունենում, քանի որ սնունդը լճանում է ոչ միայն աղիքներում, այլև ստամոքսում:


Բացի այդ, սրտխառնոցը, փսխումը ու լուծը կարող են առաջանալ թունավորման դեպքում:
Ի՞նչ անել
Եթե առավոտյան հաճախ եք զգում սրտխառնոց, ապա պետք է դիմել բժշկի։
Որոշ դեղերի և քիմիաթերապիայի կողմնակի ազդեցություն
Դեղամիջոցների մեծ մասը տեսականորեն կարող է սրտխառնոց առաջացնել: Դրանք կարող են ազդել ստամոքս-աղիքային տրակտի վրա՝ առաջացնելով կողմնակի ազդեցություն։

  • սրտանոթային դեղեր
  • հակաբիոտիկներ
  • դեղեր քիմիաթերապիայի համար:

Ի՞նչ անել

Եթե ​​ձեզ թվում է, որ դեղերը սրտխառնոց են առաջացնում, խորհրդակցեք բժշկի հետ, որպեսզի նա օգնի ընտրելու ավելի հարմար դեղաչափ կամ փոխի դեղը։

 

Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին, Յութուբյան ալիքին

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Վերջին տասնամյակներում նկատվում է մայրանալու տարիքի աճ…

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուցը (edema labiorum) հանդիսանում է…

Արգանդի արտանկում. պատճառներ, ախտանիշներ և բուժման ուղիներ

Արգանդի արտանկում. պատճառներ, ախտանիշներ և բուժման ուղիներ

Արգանդի արտանկումը (prolapse uteri) վիճակ է, երբ

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Սեռական ցանկությունը կանանց մոտ բարդ և բազմաշերտ երևույթ է…