Ինչպե՞ս ազատվել կախված որովայնից ծննդաբերությունից հետո

Ինչպե՞ս ազատվել կախված որովայնից ծննդաբերությունից հետո

Ծննդաբերությունից հետո 2-6 շաբաթվա ընթացքում կնոջ քաշն արագորեն նվազում է, բայց դա տեղի է ունենում հիմնականում ջրի պատճառով, իսկ Հղիության ընթացքում կուտակված ճարպը չի վերանում: Երեխայի ծնունդից հետո կանանց մոտ 2/3-րդը կշռում է ավելին, քան հղիությունից առաջ: 3-7 կգ ավելացումը կարող է պահպանվել մինչև վեց ամիս, երբեմն էլ մնալ ողջ կյանքի ընթացքում:

Ընթերցեք նաև՝ Բրոկոլի ուտելու 8 պատճառ

Ինչպե՞ս ձգել որովայնը ծննդաբերությունից հետո։ Արդյունքի հասնելու համար կարևոր է համատեղել մի քանի միջոցներ. հետևել սննդակարգին, կատարել ֆիզիկական վարժություններ և հոգալ մաշկի խնամքի մասին։ Ստորև կներկայացնենք այս կետերն առավել մանրամասն:

Ինչպե՞ս սնվել։

Ըստ հետազոտությունների՝ դիետան բավականին արդյունավետ է ծննդաբերությունից հետո կուտակված ավելորդ քաշից ազատվելու համար։ Եթե առողջական խնդիրներ չունեք, փորձեք հետևել այս սննդակարգին.

• Նվազեցրեք սննդակարգի կալորիականության պարունակությունը 500 կկալով:

• Անհրաժեշտ էներգիան ստացեք 50-60%-ը ածխաջրերից, 30%-ը ճարպերից և 10-20%-ը սպիտակուցներից:

• Սահմանափակեք քաղցրավենիքի օգտագործումը. շաբաթական մինչև 100 գ:

• Ճաշի և ընթրիքի ժամանակ ափսեի կեսը պետք է զբաղեցնի բանջարեղենը:

• Փորձեք ընտրել այնպիսի մթերքներ, որոնք հնարավորինս քիչ են հագեցած ճարպերով և շաքարով:

Ինչպիսի՞ ֆիզիկական վարժություններ կատարել։

Ֆիզիկական վարժությունները այնքան էլ արդյունավետ չեն ավելորդ քաշից ազատվելու համար, եթե չվերահսկեք նաև Ձեր սննդակարգը։ Ֆիզիկական վարժությունները կարող են ձգել հղիության ընթացքում թուլացած որովայնի մկանները , վերացնել դիաստազը, ինչպես նաև բարելավել քունը, նվազեցնել սթրեսը և թեթևացնել հետծննդաբերական դեպրեսիայի ախտանիշները:

Ծննդաբերությունից երկու ամիս անց կարող եք սկսել կատարել ֆիզիկական վարժություններ ` մկաններն ամրացնելու համար: Ահա՛ մարզանքի օրինակ, որը կարող եք կիրառել այս ժամանակահատվածում.

• Դիֆրագմատիկ շնչառություն - 20 շունչ և արտաշունչ՝ 3 մոտեցմամբ:

• Կոնքի հատակի մկանների մարզանք - 5 վայրկյան կծկում, 10 վ թուլացում (3-5 մոտեցում):

• Պլանկա - 3 մոտեցմամբ՝ 10-20 վայրկյան:

• Որովայնի մկանների կծկում պառկած դիրքում. 5 վայրկյան կծկում, 10 վայրկյան թուլացում (3-5 մոտեցում):

•Պրեսի ընթացքում դեպի աջ և ձախ պտույտներ. 3 մոտեցում, 20 անգամ: Վեց ամիս անց կարող եք աստիճանաբար մեծացնել ծանրաբեռնվածությունը, կատարել ուժային վարժություններ, կատարել կարդիո-վարժություններ մարզասարքերով կամ լողավազանում: Նաև շատ կարևոր է նվազեցնել սթրեսի մակարդակը։ Հասկանալի է, որ դա չափազանց դժվար է անել փոքր երեխայի հետ, բայց որոշ խորհուրդներ կօգնեն Ձեզ.

• Պարտականությունների մի մասը կիսեք հարազատների հետ:

• Փորձեք ավելի հաճախ հանգստանալ, օրինակ, օրվա ընթացքում քնեք երեխայի հետ:

• Ավելի հաճախ քայլեք և զբաղվեք չափավոր ֆիզիկական գործունեությամբ:

• Փորձեք թուլանալ ու խաղաղվել յոգայի, շնչառական վարժությունների, մեդիտացիայի միջոցով:

Ո՞ր կոսմետիկ ընթացակարգերը կարող են օգնել ազատվել կախված որովայնից ծննդաբերությունից հետո։ Էսթետիկ կենտրոններն առաջարկում են մի շարք ընթացակարգեր՝ ուլտրաձայնային, ինֆրակարմիր ճառագայթում, մերսում, կրիոթերապիա, ապարատային մերսումներ, մաշկի ձգում, ճարպայրիչ ներարկումներ և այլն։

Ըստ մի շարք ուսումնասիրությունների՝ նման մեթոդները կարող են որովայնը 2-5 սմ-ով փոքրացնել, ինչպես նաև բարելավել մաշկի առաձգականությունը:

Սակայն, եթե առկա են կախված որովայն, չափից շատ թուլացած մաշկ և պորտի հատվածում դեֆորմացիա, բազմաթիվ հղիազոլեր և մկանների թուլացում, ապա օգնության կարող է գալ աբդոմինոպլաստիկան։

Աբդոմինոպլաստիկան պլաստիկ վիրահատություն է, որի դեպքում հեռացվում է ավելորդ ճարպը և ձգվում է մաշկը։
 

Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 
 
 
 
 

 
 
 
 

 
 

views 30293
Սեռական հարաբերության ժամանակ ցավը միշտ չէ, որ գինեկոլոգիական հիվանդության նշան է․ ինչպե՞ս գտնել իրական պատճառը

Այլ նյութեր

Սեռական հարաբերության ժամանակ ցավը միշտ չէ, որ գինեկոլոգիական հիվանդության նշան է․ ինչպե՞ս գտնել իրական պատճառը

«Ատամներ և մազեր ձվարանում»․ ի՞նչ է դա և ինչո՞ւ է առաջանում

Բարդություններ / միջամտություններ

«Ատամներ և մազեր ձվարանում»․ ի՞նչ է դա և ինչո՞ւ է առաջանում

Սեռական հարաբերությունից հետո արյունահոսություն․ ե՞րբ է դա պատճառ, իսկ ե՞րբ՝ ազդանշան

Այլ նյութեր

Սեռական հարաբերությունից հետո արյունահոսություն․ ե՞րբ է դա պատճառ, իսկ ե՞րբ՝ ազդանշան

Ձվարանի ֆունկցիոնալ կիստա․ ե՞րբ է այն անցնում ինքնուրույն, իսկ ե՞րբ է պահանջում միջամտություն

Բարդություններ / միջամտություններ

Ձվարանի ֆունկցիոնալ կիստա․ ե՞րբ է այն անցնում ինքնուրույն, իսկ ե՞րբ է պահանջում միջամտություն