Ի՞նչ անել, եթե մարմնի ջերմաստիճանը պահպանվում է 37 ° C

Ի՞նչ անել, եթե մարմնի ջերմաստիճանը պահպանվում է 37 ° C


Եթե ձեր մարմինը սովորաբար ունի 37 °С ջերմաստիճան, ապա դա նորմալ է, իսկ եթե առհասարակ ունենում եք 36,6 °С, բայց վերջին ժամանակաշրջանում 37 ° C կամ մի փոքր ավելին, ապա դա կարող է
ահազանգել որևէ խնդրի մասին: Մարմնի 37 ° C ջերմաստիճանի պատճառ կարող են հանդիսանալ լիովին անվտանգ պայմաններ կամ հակառակը։


37 ° C ջերմաստիճանը ո՞ր դեպքերում վտանգավոր չէ։


• Դաշտանային ցիկլի մեջտեղում,
• Մարզումներից անմիջապես հետո,
• Տաք եղանակին զբոսնելուց հետո,
• Երեկոյան,
• Երբ անհանգիստ եք կամ սթրեսի մեջ,
• Եթե սկսել եք նոր դեղամիջոց ընդունել։


Ե՞րբ է 37 ° C ջերմաստիճանը վկայում հիվանդությունների մասին։


1. Շնչառական ուղիների վարակ
Որպես կանոն՝ մրսածության կամ թեթև ընթացքով COVID-19-ի դեպքում 37 °С ջերմաստիճանը պահպանվում է ոչ ավելի, քան 4-7 օր: Եթե ջերմաստիճանը պահպանվում է մեկ շաբաթից ավելի, ապա հարկավոր է փնտրել այլ պատճառներ:
2. Միզուղիների ինֆեկցիաներ (IMP)
Միզուղիների վարակների աննշան կասկածի առկայության դեպքում հնարավորինս շուտ խորհրդակցեք ուրոլոգի հետ:
3. Թոքախտ
Հարկավոր է իրականացնել ֆլյուրոգրաֆիա և խորհրդակցել թերապևտի հետ՝ թոքախտը բացառելու կամ հաստատելու համար։
4. Վահանաձև գեղձի հետ կապված խնդիրներ
Հարկավոր է կատարել արյան հետազոտություն՝ վահանաձև գեղձի հորմոնների ստուգման համար և արդյունքները քննարկել թերապևտի կամ էնդոկրինոլոգի հետ:
5. Թաքնված աուտոիմունային հիվանդություններ
Քրոնիկ աուտոիմունային հիվանդությունները, ինչպիսիք են՝ ցրված սկլերոզը, ռևմատոիդ արթրիտը, գայլախտը և այլն, հաճախ ուղեկցվում են ջերմաստիճանի բարձրացումով։ Դա պայմանավորված է նրանով, որ
նման խախտումները շատ օրգաններում և հյուսվածքներում համակարգային բորբոքում են առաջացնում:
6. Քաղցկեղ
Առհասարակ ջերմաստիճանը բնորոշ չէ քաղցկեղին, բայց ուռուցքային որոշ հիվանդություններ կարող են ուղեկցվել ջերմաստիճանի բարձրացմամբ։ Այս դեպքում հաճախ առկա են լինում նաև լրացուցիչ ախտանիշներ՝ թուլություն, հոգնածություն, ամբողջ մարմնի անհասկանալի ցավ, քաշի կտրուկ նվազում՝ առանց ակնհայտ պատճառի:
7. Քրոնիկ վարակ
Պատճառը պարզելու համար հարկավոր է խորհրդակցել տարբեր բժիշկների հետ՝ թերապևտ, ԼՕՌ, վիրաբույժ, ատամնաբույժ, ուրոլոգ, գինեկոլոգ։
8. Covid -19-ի հետևանքներ
Մարմնի ջերմաստիճանի հաճախակի տատանումները Covid-19-ի հետևանքներից մեկն է և ուղեկցվում է թուլության, արագ հոգնածության, շնչառության պակասի և կենտրոնացման խնդիրների հետ միասին:

 

Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին, Յութուբյան ալիքին
 
 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 
 
 
 

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Վերջին տասնամյակներում նկատվում է մայրանալու տարիքի աճ…

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուցը (edema labiorum) հանդիսանում է…

Արգանդի արտանկում. պատճառներ, ախտանիշներ և բուժման ուղիներ

Արգանդի արտանկում. պատճառներ, ախտանիշներ և բուժման ուղիներ

Արգանդի արտանկումը (prolapse uteri) վիճակ է, երբ

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Սեռական ցանկությունը կանանց մոտ բարդ և բազմաշերտ երևույթ է…