Որո՞նք են սննդի վարքի խանգարումները

Որո՞նք են սննդի վարքի խանգարումները


Սննդի վարքի խանգարումները սննդի և մարմնի միջև հարաբերությունների խախտումներն են:
Սննդի վարքի խանգարումներն են՝


• Մշտական մտքեր սննդի, քաշի և նիհարելու մասին:
• Հաճախակի կշռվելու սովորություն և տրամադրության կախվածություն մարմնի զանգվածից։
• Անհանգստություն և մեղքի զգացում ուտելու համար:
• Այլոց մարմնի զանգվածը հարցնելու և համեմատվելու սովորություն։
• Քաշը նվազեցնելու ցանկություն, երբ այն նորմալ է կամ ցածր:
• Մշտապես դիետաների հետևելը կամ չափից շատ ուտելը։ Նման խանգարումների ծայրահեղ ձևերն են՝ նյարդային անորեքսիան, բուլիմիան և օրթորեքսիան:


Զգացմունքային (հուզական)


• Կանոնավոր ուտելը՝ հույզերը ճնշելու համար,
• հոգնածություն,
• տխրություն,
• զայրույթ,
• ձանձրույթ,
• մենակության զգացողություն,
• անհանգստություն և այլն:


Էքստերնալ խանգարումներ


Սա անկանոն սնուցումն է. չափից շատ ուտելու սովորությունը տոն օրերին կամ երբ ուտելիքը տեսադաշտում է։
Այս դեպքում անձը չի կարողանում տիրապետել զգացողություններին և կենտրոնանալ: Այդ իսկ պատճառով, եթե մարդը մշտապես սահմանափակում է իր սննդակարգը, ապա նրա համար դժվար է լինում կանգ առնել և չափից շատ չուտել, օրինակ, ընկերոջ ծննդյան օրը:


Ընդհանուր խախտումներ


Սեփական մարմնի կառուցվածքի ոչ համապատասխան ընկալում. երբ անձը հայելու մեջ միայն վատն է նկատում, սևեռվում մարմնի կառուցվածքի առանձնահատկությունների վրա։


Սովի և հագեցածության զգացման կորուստ:


Ինչո՞վ են վտանգավոր այս խանգարումները
Դրանք վատթարացնում են կյանքի որակը, ազդում առողջության վրա։ Ուստի ախտանիշների առկայության դեպքում հարկավոր է դիմել մասնագետի։ 

 

Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին, Յութուբյան ալիքին
 
 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

views 4668
Սեռական հարաբերության ժամանակ ցավը միշտ չէ, որ գինեկոլոգիական հիվանդության նշան է․ ինչպե՞ս գտնել իրական պատճառը

Այլ նյութեր

Սեռական հարաբերության ժամանակ ցավը միշտ չէ, որ գինեկոլոգիական հիվանդության նշան է․ ինչպե՞ս գտնել իրական պատճառը

«Ատամներ և մազեր ձվարանում»․ ի՞նչ է դա և ինչո՞ւ է առաջանում

Բարդություններ / միջամտություններ

«Ատամներ և մազեր ձվարանում»․ ի՞նչ է դա և ինչո՞ւ է առաջանում

Սեռական հարաբերությունից հետո արյունահոսություն․ ե՞րբ է դա պատճառ, իսկ ե՞րբ՝ ազդանշան

Այլ նյութեր

Սեռական հարաբերությունից հետո արյունահոսություն․ ե՞րբ է դա պատճառ, իսկ ե՞րբ՝ ազդանշան

Ձվարանի ֆունկցիոնալ կիստա․ ե՞րբ է այն անցնում ինքնուրույն, իսկ ե՞րբ է պահանջում միջամտություն

Բարդություններ / միջամտություններ

Ձվարանի ֆունկցիոնալ կիստա․ ե՞րբ է այն անցնում ինքնուրույն, իսկ ե՞րբ է պահանջում միջամտություն