Ձվարանի հեմոռագիկ կիստա

Ձվարանի հեմոռագիկ կիստա


Հեմոռագիկ կիստան արյունով լցված խոռոչ է: Այն ձևավորվում է գործառութային կիստաներից, սակայն չի համարվում առանձին հիվանդություն:


Հեմոռագիկ կիստայի զարգացման պատճառները


Հեմոռագիկ կիստան զարգանում է երկու տեսակի կազմավորումներից.
• Ֆոլիկուլյար կիստա, երբ առաջանում է ֆոլիկուլից, որը չի պայթել
ձվազատման ժամանակ:
• Լյուտեինային կիստա, որն առաջանում է դեղին մարմնից ձվազատումից հետո:
Ախտանիշները
Ներքին արյունազեղումը նպաստում է կիստաների աճին՝ մինչև 4-5 սմ կամ ավելի: Երբ գոյացությունն աճում է, հանգեցնում է որովայնի ստորին հատվածի ցավի՝ տվյալ ձվարանի կողմում: Ցավը կարող է ճառագայթել դեպի մեջքի ստորին և ինտիմ հատվածներ: Ֆիզիկական ճնշման պատճառով տհաճ զգացողություններն ուժեղանում են:


Մնացած ախտանիշները կախված են կիստայի ծագումից.
• Ֆոլիկուլյար հեմոռագիկ կիստան հանգեցնում է դաշտանի մեկնարկի ձգձգման՝ մինչև մի քանի օր, հազվադեպ՝ մինչև 1-2 շաբաթ: Հետաձգումից հետո նկատվում է առատ ու երկար դաշտան: Կարող է առաջանալ արգանդի արյունահոսություն, ինչպես նաև դաշտանից դուրս արյունային արտադրություն:
• Դեղին մարմնի հեմոռագիկ կիստան հանգեցնում է առատ և երկարատև դաշտանի, հեշտոցային արտադրության։ Կիստայի ոլորվելու կամ պատռվելու դեպքում որովայնի ստորին հատվածում առաջանում է ուժեղ ցավ: Այս դեպքում հարկավոր է շտապ դիմել բժշկի։

Ախտորոշում
Ձվարանի հեմոռագիկ կիստան հստակ տեսանելի է ուլտրաձայնային հետազոտության ընթացքում: Անհրաժեշտության դեպքում կարող է իրականացվել նաև ՄՌՏ:
Ձվարանի ցանկացած կիստայի պարագայում ցուցվում է ստուգել հորմոնները:


Բուժման սկզբունքները
Հեմոռագիկ կիստաները, որպես կանոն, ինքնուրույն անհետանում են 2-3 ամսվա ընթացքում, լրացուցիչ, ըստ անհրաժեշտության կարող են կատարվել որոշակի նշանակումներ: Նման գոյացության հայտնաբերման դեպքում ցուցվում է.


• Բացառել գործոնները, որոնք կարող են նպաստել կիստայի ոլորմանը և պատռմանը (չի կարելի բարձրացնել ծանրություն, կատարել կտրուկ շարժումներ, մարզվել, հաճախել շոգեբաղնիք կամ սոլյարի):
• Իրականացնել ուլտրաձայնային հետազոտություն՝ հսկողության համար:
ՈւՁՀ-ն խորհուրդ է տրվում իրականացնելու հաջորդ դաշտանից հետո՝ 5-9-րդ օրը։ Եթե կիստայի հետընթաց չնկատվի, ապա հարկավոր է կրկնել ՈՒՁՀ-ն մեկ ամիս անց:

 

Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին, Յութուբյան ալիքին
 

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Վերջին տասնամյակներում նկատվում է մայրանալու տարիքի աճ…

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուցը (edema labiorum) հանդիսանում է…

Արգանդի արտանկում. պատճառներ, ախտանիշներ և բուժման ուղիներ

Արգանդի արտանկում. պատճառներ, ախտանիշներ և բուժման ուղիներ

Արգանդի արտանկումը (prolapse uteri) վիճակ է, երբ

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Սեռական ցանկությունը կանանց մոտ բարդ և բազմաշերտ երևույթ է…