Քանի՞ կիլոգրամ կարելի է նիհարել քաղցած մնալու շնորհիվ
Քանի՞ կիլոգրամ կարելի է նիհարել քաղցած մնալու շնորհիվ
Նիհարելու համար շատ կանայք դիմում են արմատական միջոցների: Դրանցից մեկը քաղցած մնալն է:
Շատ կարևոր է չվնասել առողջությանը և ճիշտ ձևով մնալ քաղցած: Ծոմապահության տեսակները բաժանվում են երկու խմբի՝ չոր և ջրային:
Չոր ծոմը ծայրահեղ տեսակն է, որը չի կարող տևել երեք օրից ավելի։ Այս դեպքում անհրաժեշտ է ոչ միայն ամբողջովին հրաժարվել սննդից, այլ նաև՝ ջրից: Ավելի լավ է այս տեսակն իրականացնել ոչ թե տանը, այլ բժիշկների հսկողության ներքո:
Առավելություններն են՝
• օրգանիզմն ամբողջովին մաքրվում է,
• ունի արագ արդյունք,
• սովի զգացողություն չի առաջանում։
Ծոմապահություն՝ ջուր խմելով
Սա համարվում է նիհարելու ավելի մեղմ մեթոդ: Տևողությունը կարող է լինել մի քանի օրից մինչև մի քանի ամիս:
Այս եղանակի առավելություններն են՝
• Ավելորդ քաշի կորուստ,
• Դիմադրողականության բարձրացում,
• Օրգանիզմի ներքին մաքրումը հանգեցնում է երիտասարդացման։
Ջրի օգտագործմամբ ծոմը ավելի հաճախ է կիրառվում, քանի որ այն մեծ վնաս չի հասցնում օրգանիզմին և ունի ավելի քիչ հակացուցումներ:
Որքա՞ն է հնարավոր նիհարել քաղցած մնալու շնորհիվ
Ամեն ինչ կախված է մարմնի առանձնահատկություններից: Միջին տվյալներով՝ 1 օրում հնարավոր է կորցնել 1-3 կգ քաշ, 5-7 օրում մինչև 10 կգ, իսկ 10-14 օրում մինչև 12 կգ:
Քաշի կորստի վրա ազդող գործոնները.
• Որքան անձը երիտասարդ է, այնքան ավելի հեշտ է նիհարել,
• Որքան բարձր է քաշը, այնքան ավելի հեշտ է այրել ճարպերը,
• Լրացուցիչ ընթացակարգերը ևս նպաստում են քաշի կորստին՝ լոգանքներ, հոգնա և այլն:
Շատ կարևոր է ծոմից ճիշտ դուրս գալը:
Հակացուցումներն են՝
• ուժասպառություն
• անոթային և նյարդային համակարգի հիվանդություններ,
• Երիկամների և մարսողական համակարգի հետ կապված խնդիրներ,
• շաքարախտ,
• թոքախտ,
• չարորակ ուռուցքներ և այլն:
Աղբյուրը
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին, Յութուբյան ալիքին
Նմանատիպ նյութեր

Վերականգնումը ծննդաբերությունից հետո

Քաշ, մարմնի զանգվածի ինդեքս և հորմոններ

Ինչու են մարդիկ գիրանում 40 տարեկանից հետո

Հետանցքի հիվանդությունների կանխարգելման 4 սկզբունք

Ինչու՞ չեք կարող նիհարել, եթե չազատվեք սթրեսից
