Վտանգավոր պահածոներ

Վտանգավոր պահածոներ

  Ինչո՞ւ խորհուրդ չի տրվում տնային պայմաններում պահածոյացնել միսը, ոլոռը և եգիպտացորենը։
Պահածոներից թունավորման մեծ թվով դեպքերը վկայում են, որ կան մթերքներ, որոնք ոչ մի դեպքում չի կարելի պահածոյացնել տնային պայմաններում։

Երբ թունավորման պատճառ հանդիսացող պահածոն ենթարկում են մանրէաբանական վերլուծության, հաճախ պարզվում է, որ դրա մեջ առկա է բորբոս: Քանի որ բորբոսն առաջանում է միայն օդի առկայության դեպքում, անմիջապես պարզ է դառնում, որ պահածոն հերմետիկ փակված չի եղել, և օդ է ներթափանցել։ Իսկ եթե պահածոն հերմետիկ փակված է, ուրեմն պատճառն այլ է։ Առհասարակ բորբոսը ոչնչանում է մոտ 80 ° C ջերմաստիճանի դեպքում, իսկ սա վկայում է, որ տեղի է ունեցել տեխնոլոգիական գործընթացի խախտում, և 80 ° C ջերմաստիճանը չի պահպանվել։

Պահածոյի տեսքից, համից և հոտից հնարավոր է հասկանալ, որ ինչ-որ բան այն չէ ( սուր տհաճ հոտ կամ համ, գազեր անոթի մեջ, բորբոսի առկայություն և այլն):

Միայն բոտուլիզմն է, որ հնարավոր չէ պարզել ո՛չ տեսքով, ո՛չ էլ հոտով կամ համով։ Բոտուլիզմը առաջանում է ցածր թթվայնություն ունեցող արտադրանքի մեջ: Սրանք այն պահածոներն են, որոնք պատրաստվում են առանց թթվեցնող միջոցների կիրառման. դրանցից են միսը, կանաչ ոլոռը, եգիպտացորենը, լոբին, խավիարը: Սակայն բոտուլիզմի դեպքերը հազվադեպ են, քանի որ արտադրողը մեծ պատասխանատվություն է կրում և խստորեն պահպանում է տեխնոլոգիական բոլոր կանոնները:

Գործարանում մանրէազերծումն ընթանում է բավականին երկար ժամանակ՝ 120 ° C ջերմաստիճանում, որի դեպքում բոտուլիզմ չի կարող զարգանալ: Բնականաբար այս ամենը դուք չեք կարող ապահովել տնային պայմաններում, ուստի նման մթերքները պահածոյացնելու փոխարեն կարող եք սառեցնել:

 

Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին, Յութուբյան ալիքին

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 
 
 
 

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Վերջին տասնամյակներում նկատվում է մայրանալու տարիքի աճ…

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուցը (edema labiorum) հանդիսանում է…

Արգանդի արտանկում. պատճառներ, ախտանիշներ և բուժման ուղիներ

Արգանդի արտանկում. պատճառներ, ախտանիշներ և բուժման ուղիներ

Արգանդի արտանկումը (prolapse uteri) վիճակ է, երբ

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Սեռական ցանկությունը կանանց մոտ բարդ և բազմաշերտ երևույթ է…