Regulon հակաբեղմնավորիչ հաբեր
Regulon հակաբեղմնավորիչ հաբեր
Regulon հաբերը երկու հորմոնների համադրություն են և պատկանում են մոնոֆազային ցածր չափաբաժին ունեցող համակցված օրալ հակաբեղմնավորիչների շարքին. «Estrogen Estradiol»-ը՝ 30 մկգ չափաբաժնով, խանգարում է ֆոլիկուլի սինթեզին նպաստող հորմոնի արտադրությանը և ճնշում է ձվազատումը, իսկ «Gestagen Deogestrel»- ը` 150 մկգ չափաբաժնով, կանխում է սերմնահեղուկի ներթափանցումը արգանդի մեջ՝ խաթարելով էնդոմետրիումի «նախապատրաստումը» իմպլանտացիային։
Ռեգուլոնը պարունակում է նաև օժանդակ բաղադրիչներ՝ ալֆա-տոկոֆերոլ (վիտամին E), մագնեզիումի ստեարատ, պովիդոն, կարտոֆիլի օսլա, լակտոզա և այլն:
Ինչո՞ւ են ընդունում Ռեգուլոն հաբերը
Կանայք այս միջոցն ընդունում են հակաբեղմնավորման համար: Հղիությունից պաշտպանելուց զատ՝ Ռեգուլոնը նաև կարգավորում է դաշտանային ցիկլը, դրա ժամանակ առաջացող ցավը, նվազեցնում է դաշտանային արյունահոսության ինտենսիվությունը և սակավարյունության զարգացման ռիսկը:
Որքա՞ն կարելի է խմել ռեգուլոն՝ առանց ընդմիջման:
Ռեգուլոնի 1 տուփը պարունակում է 21 հաբ, որոնք ամեն օր պետք է ընդունել միևնույն ժամին: Այնուհետև պետք է 7 օր ընդմիջում տալ, որի ընթացքում սկսվում է էնդոմետրիումի մերժումը (դաշտան): 7-օրյա ընդմիջումից հետո նորից հարկավոր է շարունակել հաբերի ընդունումը՝ բացելով նոր տուփ։
Ռեգուլոնի հակացուցումները
Ռեգուլոնը չի կարելի ընդունել մի շարք հիվանդությունների և պայմանների դեպքում, որոնցից են.
• Երակային թրոմբոզ,
• զարկերակային թրոմբոզ կամ թրոմբոէմբոլիա,
• սրտամկանի ինֆարկտ,
• ինսուլտ,
•նախատրամադրվածություն (ժառանգական կամ ձեռքբերովի) թրոմբոզի
առաջացման նկատմամբ,
• շաքարախտ,
• ծխախոտի օգտագործում,
• հիպերտոնիա,
• նյութափոխանակության խանգարում,
• միգրեն,
• ծանր վիրահատություններ,
• չարորակ ուռուցքներ,
• պանկրեատիտ,
• արյունահոսություն սեռական ուղիներից,
• հղիություն և կրծքով կերակրում,
• հակավիրուսային դեղամիջոցների հետ համատեղ ընդունում և այլն:
Աղբյուրը
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին, Յութուբյան ալիքին
Նմանատիպ նյութեր

Կարո՞ղ է հակաբեղմնավորիչ հաբերի երկարատև ընդունումը անդրադառնալ հղիանալու կարողության վրա

Անցանկալի հղիությունից պաշտպանվելու միջոցները ծննդաբերությունից հետո

Բեղմնականխիչ ո՞ր միջոցներն ընտրել ծննդաբերությունից հետո

Ներարգանդային պարույր․ տեղադրե՞լ, թե՞ ոչ

Բեղմնականխում և անպտղություն. կա՞ արդյոք կապ
