Կանանց մոտ գրգռման ժամանակ քսուքի քիչ արտադրման պատճառները

Կանանց մոտ գրգռման ժամանակ քսուքի քիչ արտադրման պատճառները

Ինչպե՞ս հասկանալ, որ կնոջ մոտ չի արտադրվում բավարար չափով քսուք։

Ախտանիշներ, որոնք վկայում են քսուքի ոչ բավարար չափով արտադրման մասին.

• վուլվայի կամ հեշտոցի ցավ ու քոր,

• ցավ և անհանգստություն սեռական հարաբերության ժամանակ,

• հաճախակի միզարձակում,

• ցիստիտի և միզուղիների այլ վարակների հաճախակի սրացումներ:

Սովորաբար դրա պատճառով լիբիդոն նույնպես սկսում է տուժել, ուստի ցանկում կարելի է ներառել նաև սեռական ցանկության նվազումը:

Ինչո՞ւ կնոջ մոտ գրգռվածության ժամանակ բավարար քսուք չի արտադրվում։ Քսուքն արտադրվում է գրգռման ժամանակ, այդ իսկ պատճառով այն կարող է չարտադրվել, եթե զուգընկերն առանց սիրախաղի անցնի բուն գործընթացին։

Բայց երբեմն չորությունն առաջանում է դեղորայքի, էստրոգենի մակարդակի նվազման և որոշ ֆիզիկական ու հուզական պայմանների հետևանքով:

• էստրոգենի պակաս Էստրոգենն օգնում է պահպանելու հեշտոցային լորձաթաղանթի հաստությունը և խոնավությունը: Երբ դրա մակարդակը նվազում է, առաջանում է չորություն, քոր, ցավ և անհանգստություն։ Այս վիճակը կոչվում է հեշտոցային ատրոֆիա:

Հորմոնների արտադրությունը նվազում է՝

• հղիության ընթացքում, ծննդաբերությունից հետո և կրծքով կերակրման ժամանակ,

• էստրոգենի արտադրությունը ճնշող դեղեր ընդունելիս, ինչպիսիք են՝ հակաբեղմնավորիչ հաբերը,

• դաշտանադադարի ժամանակ,

• քիմիաթերապիայի կամ փոքր կոնքի ճառագայթային թերապիայի, արգանդի կամ ձվարանների հեռացման դեպքում:

• Դեղորայքի ընդունման պատճառով։

Ոչ միայն հակաբեղմնավորիչներն են ազդում քսուքի արտադրության վրա, այլ նաև՝

• հակադեպրեսանտները,

• հակահիստամինները,

• նեյրոլեպտիկները,

• արյան բարձր ճնշման համար նախատեսված դեղամիջոցները։

• Որոշակի պայմանների և հիվանդությունների պատճառով։

Հեշտոցային չորությունը հաճախ առաջանում է նաև վագինիտից: Դա կարող է կապված լինել.

• օգտակար և վնասակար բակտերիաների անհավասարակշռության խախտմամբ,

• կաթնախտի սրացմամբ,

• մաքրող միջոցների պատճառով առաջացած գրգռվածությամբ,

• սեռական ճանապարհով փոխանցվող վարակներով,

• գինեկոլոգիական տարբեր հիվանդություններով։ Բացի այդ, չորությունը հաճախ զարգանում է շաքարախտի և Շեգրենի համախտանիշի ֆոնին (հազվագյուտ հիվանդություն, որի դեպքում թքագեղձերը, արցունքաբեր և այլ գեղձերը լավ չեն աշխատում)։ Սա առաջացնում է աչքերի, բերանի, հեշտոցի և մաշկի չորություն:

• Հոգեբանական գործոնների պատճառով։ Հոգեբանական խնդիրները, օրինակ, սթրեսը, ինչպես նաև հարաբերություններում առկա դժվարությունները նվազեցնում են լիբիդոն։ Այդ պատճառով քսուքը կարող է բավարար քանակությամբ չարտադրվել։

Եթե դուք սեռական ցանկություն եք զգում, բայց բացակայում է քսուքը, ապա գուցե ձեր մարմնին պարզապես ժամանակ է անհրաժեշտ՝ ուղեղին ինֆորմացիան հաղորդելու համար:

Ինչպե՞ս ավելացնել քսուքի քանակը Կարող եք փորձել ավելի շատ ժամանակ տրամադրել սիրախաղերին, օգտագործել քսայուղեր և բացառել բուրավետիչներ ու նմանատիպ այլ տարրեր պարունակող լվացվելու միջոցները:

Եթե ձեր վիճակը չկարգավորվի, ապա դիմեք գինեկոլոգի:

 

Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին, Յութուբյան ալիքին

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում