Ինչպե՞ս ազատվել որովայնի ճարպից

Ինչպե՞ս ազատվել որովայնի ճարպից

Ի տարբերություն կոնքերի կամ ուսերի` գոտկատեղի շրջագիծը կախված է ոչ միայն ենթամաշկային ճարպից, այլև ներքին օրգանների ճարպից։ Սա հատուկ տեսակի ճարպ է՝ վիսցերալ ճարպ, որ գտնվում է որովայնի խոռոչում, որովայնի մկանների հետևում և շրջապատում է ներքին օրգանները։ Վիսցերալ ճարպը ոչ միայն ավելացնում է ձեր գոտկատեղի չափերը, այլև մեծացնում է վտանգավոր հիվանդությունների հավանականությունը:

Օրինակ՝ 2-րդ տիպի շաքարախտ, մետաբոլիկ սինդրոմ (համախտանիշ) և սրտի ու արյան անոթների հետ կապված խնդիրներ: Ռիսկերը նվազեցնելու համար հարկավոր է ազատվել ինչպես ենթամաշկային, այնպես էլ ներքին օրգանների ճարպից: Ստորև ներկայացնում ենք գիտականորեն ապացուցված յոթ միջոց ոչ միայն ճարպից ազատվելու, այլև արդյունքները երկարատև պահպանելու համար։

Կրճատեք կալորիականությունը Որովայնի ճարպից ազատվելու հիմնական միջոցը դեռևս կալորիականության դեֆիցիտի դիետան է։ Այլ կերպ ասած՝ ուտելու ձև, որի դեպքում դուք ավելի քիչ էներգիա եք ստանում, քան ծախսում եք: 89 գիտական աշխատությունների մետավերլուծության համաձայն՝ 4-8 ամիս շարունակ օրական 500-1000 կկալ դեֆիցիտով սնվելը օգնում է կորցնելու մոտ 4,2 կգ ենթամաշկային և 1 կգ ներքին օրգանների ճարպը, ինչպես նաև կրճատում է գոտկատեղի շրջագիծը 6 սմ-ով։

Սպիտակուցներ ավելի շատ օգտագործեք Բազմաթիվ ուսումնասիրություններ հաստատում են բարձր սպիտակուցային դիետաների օգուտները քաշի կորստի, գոտկատեղի շրջագծի և մարմնի ընդհանուր ճարպի նվազեցման համար: Սպիտակուցը ապահովում է հագեցվածության զգացում և օգնում է ձեզ ավելի քիչ կալորիաներ ընդունելու, նույնիսկ առանց հաշվելու կամ սահմանափակելու: Այն նաև մեծացնում է էներգիայի ծախսը սննդի կլանման վրա, պաշտպանում է մկանային զանգվածի կորուստը դիետայի ժամանակ և նպաստում է դրա աճին ուժային մարզումների առկայության դեպքում: Զբաղվեք կարդիոմարզանքով Ֆիզիկական վարժությունները, առանց սննդի նկատմամբ վերահսկողության, անարդյունավետ են նիհարելու համար։

Սակայն դիետայի և ֆիզիկական վարժությունների համադրությունն օգնում են նիհարելու երկու անգամ ավելի արագ, քան միայն կալորիաների սահմանափակումը: Նվազեցրեք շաքարը և բացառեք քաղցր ըմպելիքները Շաքարավազը բաղկացած է գլյուկոզայից և ֆրուկտոզայից։ Վերջիններիս չափազանց մեծ քանակությունը մեծացնում է ճարպերի սինթեզը լյարդում, խաթարում է ինսուլինի զգայունությունը, մեծացնում է բորբոքումը և նպաստում ենթամաշկային և ներքին օրգանների ճարպի կուտակմանը: Կրճատեք ռաֆինացված ածխաջրերը Զտված ածխաջրերը ցորենի ալյուրից (հաց, խմորեղեն), մակարոնեղենից, սպիտակ բրնձից պատրաստված սննդամթերքներ են:

Եթե սիրում եք հաց և մակարոնեղեն, ապա վերամշակված ալյուրից ստացված սննդամթերքը փոխարինեք ամբողջական հացահատիկից պատրաստված այլընտրանքներով և փորձեք դրանք օգտագործել չափավոր քանակությամբ: Կերեք մանրաթելերով հարուստ մթերքներ Բջջանյութը սննդային մանրաթել է, որն առկա է մրգերի և բանջարեղենի, հացահատիկի և ամբողջական ձավարեղենի մեջ: Այն կարող է լինել լուծվող կամ չլուծվող:

Առաջինը, հեղուկի հետ շփվելիս, ստամոքսում գել է ձևավորում, որը դանդաղեցնում է սննդի մարսողությունը, ապահովում է հագեցվածություն և ծառայում է որպես աղիքային օգտակար բակտերիաների սնունդ։ Երկրորդը կլանում է հեղուկը և ապահովում կանոնավոր կղազատում։ Որպես կանոն, քաշի կորստի մասին խոսելիս նշվում է լուծվող մանրաթելի օգտակարությունը։

Այն օգնում է նվազեցնելու ախորժակը, բարելավելու աղիների աշխատանքը և զգայունությունը ինսուլինի նկատմամբ, հորմոն, որը չափազանց կարևոր է քաշը նվազեցնելու և պահպանելու համար: Քնեք բավականաչափ Քնի պակասը խաթարում է քաղցի և հագեցվածության հորմոնների արտադրությունը, նվազեցնում է ինսուլինի զգայունությունը և մեծացնում է կորտիզոլի արտազատումը, որը սթրեսի հորմոն է և նպաստում է ճարպերի կուտակմանը՝ ներառյալ ներքին օրգանների ճարպը:

 

Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին, Յութուբյան ալիքին

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով: