Օգտակար հանձնարարականներ ԱՄԲ-ից առաջ

Օգտակար հանձնարարականներ ԱՄԲ-ից առաջ

ԱՄԲ դիմող զույգերը հուսով են, որ կհայտնվեն այն 35%-ի շարքում, ում առաջին իսկ փորձից հաջողվել է հղիանալ: Խելամիտ կլինի լրջորեն նախապատրաստվել միջամտությանը՝ հղիանալու հավանականությունը մեծացնելու նպատակով: Կարևոր է հիշել, որ ձվաբջիջների հասունացման ցիկլը 90 օր է, սերմնաբջիջներինը՝ մոտ 76 օր: Հետևաբար նախապատրաստվել պետք է «X» ցիկլից 3 ամիս առաջ: Ի՞նչ է ցանկալի անել ծրագրին դիմելուց առաջ:

1. Սկսեք ֆոլաթթու ընդունել: Վաղուց է հայտնի, որ B խմբի այս վիտամիններն ազդում են սաղմի նյարդային խողովակի ձևավորման և զարգացման վրա: Հետազատություններն ապացուցել են, որ ֆոլաթթուն մեծ դեր է խաղում ֆոլիկուլի աճի, ինչպես նաև վատորակ սերմնաբջիջների քանակի նվազմանը, որոնք հանգեցնում են պտղի զանազան արատների: Հաճախ ֆոլաթթուն համակցվում է յոդով: Այսպիսի դեղահաբերը չի կարելի ընդունել, եթե վահանագեղձի խնդիր կա:

2. Ստուգեք կարմրախտի դեմ հակամարմինների առկայությունը: Եթե վերջիններս բացակայում են, հարկավոր է պատվաստվել: Կարմրախտի ի հայտ գալն առաջին եռամսյակում լի է պտղի լուրջ պաթոլոգիաներով և հղիության ընդհատման ցուցում է համարվում: Պատվաստումը կատարվում է ԱՄԲ-ի դիմելուց 2-3 ամիս առաջ:

3. Արգանդի պարանոցի ՊԱՊ (օնկոցիտոլոգիայի հայտնաբերման քսուք) թեստ կատարեք: Ատիպիկ բջիջների առկայության դեպքում հարկավոր է հետազոտություններ անցնել և բուժում ստանալ: Դրական ՊԱՊ թեստը կարող է վկայել բորբոքման, մարդու պապիլլոմավիրուսով վարակման կամ քաղցկեղի մասին:

4. Կատարեք ԱՄԲ-ի համար անհրաժեշտ բոլոր հետազոտությունները:

5. Եթե անգամ բժիշկները չեն առաջարկել, արգանդի հիստերոսկոպիա արեք, քանի որ ՈւՁՀ-ի միջոցով պտղաձվի ամրացման և զարգացման վրա ազդող ոչ բոլոր պաթոլոգիաներն են տեսանելի:

6. Ճիշտ սնվեք: Ամենօրյա սնունդը պետք է ներառի բանջարեղեն, մրգեր և մթերքներ, որոնք հարուստ են պրոտեիններով՝ կարմիր միս, ձու, ձուկ, լոբեղեն և այլն: Ձկան յուղը լավացնում է ֆերտիլությունը և օգնում հաղթահարել հետծննդաբերական դեպրեսիան:

7. Կարգավորեք քաշը: Ավելորդ կամ պակաս քաշը կարող է նվազեցնել հղիանալու հավանականությունը:

8. Թողեք ծխելը: Ոգելից խմիչքների քանակը ևս նվազեցրեք կամ առհասարակ հրաժարվեք: Կոֆեինի ամենօրյա չափաբաժինն էլ պետք է լինի առավելագույնը 200 մգ:

9. Ֆիտնեսով զբաղվեք: Օրվա ընթացքում 15-20 րոպեանոց զբոսանքն էլ բավական է: Կատարեք նաև հատուկ վարժություններ, որոնք կբարելավեն արյան շրջանառությունը փոքր կոնքի օրգաններում:

10. Խուսափեք շոգեբաղնիք այցելելուց: Շոգը և տաք գոլորշին անդրադառնում են ֆերտիլության և սրմնաբջիջների որակի վրա:

11. Խուսափեք դեղամիջոցներից: Ընդունումից առաջ խորհրդակցեք բժշկի հետ:

12. Մի շարք հետազոտություններ պարզել են, վիտամինների ընդունումը ծրագրին դիմելուց առաջ 3 ամիսների ընթացքում բարելավում է հղիության ընթացքը:

13. Ամեն օր 16գրամ L-արգինին օգտագործեք, որը կբարելավի օօցիտների քանակը և արգանդի լորձաթաղանթի որակը:

14. Հեմոստազի համակարգը հետազոտման նպատակով արյուն հանձնեք: Խնդիրների դեպքում լուծեք դրանք նախքան ծրագրին դիմելը:

15. Հավատացեք հաջողությանը:

Եղեք առողջ:

views 11166
Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Հիվանդություններ/միջամտություններ

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Կանանց

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Կանանց

Հղիության ռիսկերը մեծ տարիքում