Ֆարմատեքս (Pharmatex)՝ հարմարավետության ու անվտանգության ընտրություն. Հակաբեղմնավորիչ մեթոդ

Ֆարմատեքս (Pharmatex)՝ հարմարավետության ու անվտանգության ընտրություն.
Հակաբեղմնավորիչ մեթոդ:

Սերն ամենագեղեցիկ զգացողություններից մեկն է: Այն այցելում  է անսպասելիորեն և, որպես կանոն, փոխում է մարդու ինչպես արտաքին, այնպես էլ ներքին աշխարհը. ոգեշնչում է նրան, երջանիկ դարձնում, լցնում  կյանքը նոր, դրական հույզերով: Սիրո զգացողությունը հրաշալի է, բայց միշտ կա, օրինակ,
չպլանավորած հղիության վտանգ կամ սեռական ճանապարհով փոխանցվող վարակների ռիսկ: Ներկայումս չպլանավորած հղիությունը կանխելու բազմաթիվ եղանակներ կան: Դրանցից մեկը տեղային հակաբեղմնավորումն է ՝  Ֆարմատեքս բեղմնականխիչ մեթոդի կիրառմամբ, որը կարող է լինել հեշտոցային մոմիկների, հաբերի, քսուքի և տամպոնի տեսքով: Վերջերս դեղատներում հայտնվել է Ֆարմատեքս փրփրող միջոցը՝ նախատեսված ինտիմ հիգիենայի համար: Սպառողի համար բավականին դժվար է ընտրություն կատարել նման բազմազանության մեջ, քանի որ դրանցից յուրաքանչյուրն ունի իր յուրահատկությունը։
Ի՞նչ պահանջների պետք է համապատասխանեն ժամանակակից տեղային
հակաբեղմնավորիչները։ Ժամանակակից տեղային հակաբեղմնավորիչները պետք է բավարարեն երեք հիմնական պահանջների՝ անվտանգություն, արդյունավետություն և օգտագործման դյուրինություն: Այս պահանջները լիովին բավարարված են Ֆարմատեքսի կողմից։ Այն ստեղծվել է բենզալկոնիումի քլորիդի հիման վրա, որը և՛ սերմնասպան է, և՛ հակասեպտիկ: Այն չի վնասում հեշտոցային լորձաթաղանթը, չի ազդում նորմալ հեշտոցային ֆլորայի վրա, չի ներթափանցում արյան մեջ: Որո՞նք են Ֆարմատեքսի միջոցների տարբերությունները, և ինչպե՞ս օգնել կնոջը ընտրելու իրեն համապատասխանող տարբերակը։
- Ֆարմատեքսի տարբերակների հիմնական առանձնահատկությունը հեշտոցային խոնավության պահպանման աստիճանն է: Մինչև վերջերս համարվում էր, որ հեշտոցային մոմիկները ունիվերսալ և հարմար են գրեթե բոլոր կանանց համար: Այնուամենայնիվ, տեղային հակաբեղմնավորիչ միջոցների օգտագործման հարմարավետության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ  կիրառման դեպքում որոշ կանայք զգացել են չափազանց շատ հեշտոցային խոնավություն. նրանց խորհուրդ են տվել օգտագործելու Ֆարմատեքս հեշտոցային հաբեր: Ֆարմատեքս նշանակելիս անհրաժեշտ է հաշվի առնել, որ դրա տարբերակները խոնավացնում են հեշտոցը տարբեր աստիճաններով`սեռական հարաբերության ընթացքում. քսուքն ապահովում  է արտահայտված խոնավություն, մոմիկները՝ չափավոր, իսկ հեշտոցային հաբերը խոնավացնող հատկություն չունեն։ Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ հակաբեղմնավորման տեղային  տարբերակի սխալ ընտրությունը։
- Նախևառաջ, կինն անհանգստություն կզգա: Օրինակ՝ ավելորդ խոնավությունը կարող է ազդել սեռական զգացողությունների վրա և հակառակը՝ դեղահաբերը, որոնք բավարար խոնավություն չեն ապահովում, կարող են նաև անհանգստության պատճառ դառնալ, եթե հեշտոցը չափազանց չոր է:
Այսպիսով, կնոջը օգնելով ընտրելու Ֆարմատեքսի՝ իրեն համապատասխանող տարբերակը՝ անհրաժեշտ է, նախևառաջ պարզել, թե արդյոք նա հեշտոցի լրացուցիչ խոնավության կարիք ունի՞, թե՞ ոչ։

- Ի՞նչ պետք է հաշվի առնել Ֆարմատեքսի անհատական ձևերն ընտրելիս:
- Հետազոտության արդյունքում բացահայտվեց մեկ առանձնահատկություն՝ կանանց համար կարևոր է ժամանակի գործոնը: Հաբերի և մոմիկների ազդեցությունը զգալու համար անհրաժեշտ է համապատասխանաբար տասը և հինգ րոպե սպասել, ինչը որոշ պացիենտների (բուժառուների) կողմից կարող է անհարմարավետ համարվել: Նման դեպքերում պետք է օգտագործել Ֆարմատեքս քսուքը,  որի ազդեցությունը զգացվում է օգտագործումից անմիջապես հետո կամ Ֆարմատեքս տամպոնը, որն իր առանձնահատուկ ձևով տարբերվում է մյուսներից:

Ո՞րն է Ֆարմատեքս տամպոնի առանձնահատկությունը:
- Ֆարմատեքս տամպոնը քսուքով ներծծված  շատ փափուկ սպունգ է, որը
հեշտությամբ կարելի է տեղադրել հեշտոցում: Եթե Ֆարմատեքսի  մեկ հեշտոցային հաբը, մոմիկը կամ քսուքի մեկ չափաբաժինը նախատեսված է միայն մեկ սեռական ակտի համար, ապա Ֆարմատեքս տամպոնը կարիք չկա փոխելու հաջորդ սեռական հարաբերության ժամանակ, ինչը շատ հարմար է այն կանանց համար, որոնց սեռական կյանքն անկանոն է: Բացի այդ, ֆարմատեքս տամպոնի օգտագործումը հնարավոր է հեշտոցային խոնավության տարբեր աստիճանների դեպքում, քանի որ այն ունի և՛ խոնավացնող ազդեցություն, և՛ կարգավորում է ավելորդ խոնավությունը: Սա բավականին հարմարավետ և ունիվերսալ միջոց է, որը բավարարում է ժամանակակից կնոջ պահանջները։

- Ո՞րն է Ֆարմատեքս փրփրող միջոցի նպատակը ինտիմ հիգիենայի համար:
- Ֆարմատեքսն օգտագործելուց  երկու ժամ առաջ և հետո սեռական օրգանների լվացման համար օճառի կիրառումը պիտի բացառվի, քանի որ այն ոչնչացնում է Ֆարմատեքսի ակտիվ բաղադրիչը և դրանով իսկ նվազեցնում հակաբեղմնավորիչ ազդեցությունը: Հետևաբար, ինտիմ հիգիենայի համար մշակվել է հատուկ
փրփրող միջոց: Այն կարող է օգտագործվել  Ֆարմատեքսի ցանկացած այլ տարբերակի կիրառությունից անմիջապես առաջ և հետո:
Ո՞րն է Ֆարմատեքս փրփրող միջոցի առանձնահատկությունը ինտիմ հիգիենայի
համար:
- Այս արտադրատեսակն օճառ չի պարունակում: Փրփրող նյութի հիմնական ակտիվ բաղադրիչը (ինչպես նաև հեշտոցային հաբերի, մոմիկների, քսուքի, տամպոնների) բենզալկոնիումի քլորիդն է: Այս բաղադրիչը ոչնչացնում է սերմնահեղուկի, բակտերիաների բջջային մեմբրանները: Այսպիսով, ֆարմատեքսի օգտագործման ժամանակ տեղային հակաբեղմնավորիչ ազդեցություն է ձեռք բերվում, ինչպես նաև նվազում է սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների ռիսկը։
- Ի՞նչ ազդեցություն ունի  Ֆարմատեքսի տարբերակների անհատական ընտրությունն իր հակաբեղմնավորիչ արդյունավետության վրա:
- Ստացված արդյունքների հիման վրա կա եզրակացություն, որ Ֆարմատեքսի
միջոցների ճիշտ ընտրությունը նպաստում է պացիենտների (բուժառուների)  կողմից տեղային հակաբեղմնավորիչների դրական ընկալմանը, ինչը հատկապես կարևոր է նրանց համար, ովքեր ունեն հակացուցումներ հակաբեղմնավորման այլ մեթոդների համար:
Այս բեղմնականխիչ դեղամիջոցի տարատեսակների անհատական ընտրությամբ կարելի է խուսափել կանխատեսելի անհարմարություններից, ինչը հնարավոր է  Ֆարմատեքսի օգտագործման կանոնները պահպանելու դեպքում, որի արդյունքում երաշխավորվում է հակաբեղմնավորիչ բարձր արդյունավետություն:

Աղբյուրը

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Հեշտոցամուտքի լայնացումը կանանց մոտ հանդիպող մի երևույթ է…

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Վերջին տասնամյակներում նկատվում է մայրանալու տարիքի աճ…

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուցը (edema labiorum) հանդիսանում է…

Արգանդի արտանկում. պատճառներ, ախտանիշներ և բուժման ուղիներ

Արգանդի արտանկում. պատճառներ, ախտանիշներ և բուժման ուղիներ

Արգանդի արտանկումը (prolapse uteri) վիճակ է, երբ