Գիտնականները պարզել են, որ աշխատանքային կանոնավոր սթրեսը հանգեցնում է անձի փոփոխության

Գիտնականները պարզել են, որ աշխատանքային կանոնավոր սթրեսը հանգեցնում է անձի փոփոխության

Աշխատանքի մեջ քրոնիկ սթրեսը ի վիճակի է հանգեցնելու ինքնության փոփոխությունների, եւ, իհարկե, ոչ դեպի լավը: Եթե անընդհատ սթրեսային եք, ապա դառնում եք ավելի նևրոտիկ, ինչը ձեզ զգայուն է դարձնում սթրեսի նկատմամբ: Արդյունքում՝ անընդհատ ունեք հոգնածություն ու անհանգստություն և, որպես կանոն, ատում եք ձեր աշխատանքը:
Բարեբախտաբար, ոչ բոլոր տեսակի սթրեսներն են նման բացասական ազդեցություն ունենում մարդկանց վրա: Սթրեսային իրավիճակները կարելի է բաժանել 2 խմբի՝ մարտահրավեր և սպառնալիք: Առաջին տարբերակը ենթադրում է, որ դժվարությունը հաղթահարելու դեպքում կունենաք հաճելի արդյունք: Օրինակ, եթե ձեզ հանձնարարում են կատարել դժվար առաջադրանք, և դրա դիմաց ստանալ պարգևատրում, ապա այն շատ ավելի հեշտ է հաղթահարել:


Իսկ սթրես-սպառնալիքը իսկապես կարող է հանգեցնել նևրոզի: Եվ զարմանալի չէ, քանի որ այս տարբերակը ենթադրում է մշտական լարվածություն՝ առանց պարգևատրման կամ հանգստի: Եթե նման իրավիճակը երկար ժամանակ պահպանվի, այն կարող է ազդել նյարդային համակարգի վրա և մարդուն հուզականորեն ավելի անկայուն դարձնել:
Ավելին, աշխատավայրում քրոնիկ սթրեսը կարող է տևական հետևանքներ ունենալ: Սթրեսը կարող է փոխել ԴՆԹ-ի արտահայտվածությունը: Այլ կերպ ասած, դա ազդում է ոչ միայն մարդու նյարդային համակարգի, այլև նրա սերունդների վրա:


Ինչպես պաշտպանվել
Գիտնականները կարծում են, որ սթրեսի մակարդակի իջեցումը ղեկավարության խնդիրն է, որը պետք է աշխատողներին հնարավորություն տա հաջողակ լինելու իրենց բիզնեսում և գնահատել նրանց արժանիքները: Բայց ոչ բոլորն են պատրաստ իրենց հուզական բարեկեցությունը ղեկավարներին վստահել:
Կարող եք ինքներդ ձեզ նաև պաշտպանել, եթե խնդիրները դիտեք որպես մարտահրավեր՝ հաղթահարելով դրանք։ Միշտ չէ, որ հնարավոր է առանց սթրեսի հաղթահարել բոլոր դժվարությունները, բայց այս մեթոդը նկատելի փոփոխություններ կառաջացնի: Եթե սա էլ չօգնի՝ ուղղակի քննարկեք ձեր անհանգստությունը ղեկավարի հետ:
Գրեթե ցանկացած աշխատանք անընդհատ մարտահրավեր է ստեղծում աշխատակիցների համար, որից հնարավոր չէ խուսափել, և միշտ չէ, որ անհրաժեշտ է։ Մեզ պետք են այս մարտահրավերները` լավագույնը դառնալու և ավելի մեծ հաջողությունների ձգտելու համար: Խնդիրը ծագում է, երբ սթրեսը դադարում է առողջ լինել, և աշխատանքը վերածվում է ատելի, անվերահսկելի կամ անիմաստ առօրյայի:
 
 
 

Աղբյուրը
 
 Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 

 

 

 


 

views 7131
Preimplantation Genetic Testing (PGT)․ ե՞րբ և ու՞մ համար է անհրաժեշտ էմբրիոնների գենետիկական հետազոտությունը

Այլ նյութեր

Preimplantation Genetic Testing (PGT)․ ե՞րբ և ու՞մ համար է անհրաժեշտ էմբրիոնների գենետիկական հետազոտությունը

Էմբրիոնի իմպլանտացիայի անհաջողություններ․ ինչու՞ տեղի չի ունենում հղիություն նույնիսկ որակյալ էմբրիոնի դեպքում

Այլ նյութեր

Էմբրիոնի իմպլանտացիայի անհաջողություններ․ ինչու՞ տեղի չի ունենում հղիություն նույնիսկ որակյալ էմբրիոնի դեպքում

Ցավոտ դաշտանային ցիկլ․ Ե՞րբ է այն պահանջում մասնագիտական գնահատում

Վերարտադրողական շրջան

Ցավոտ դաշտանային ցիկլ․ Ե՞րբ է այն պահանջում մասնագիտական գնահատում

Morpheus V8 կիրառումը գինեկոլոգիայում

Այլ նյութեր

Morpheus V8 կիրառումը գինեկոլոգիայում