Ի՞նչ է լեպտինը, ինչպե՞ս է այն ազդում շատ ուտելու ու գիրանալու վրա

Ի՞նչ է լեպտինը, ինչպե՞ս է այն ազդում շատ ուտելու ու գիրանալու վրա

Լեպտինը ճարպային հյուսվածքի կողմից արտադրվող հորմոն է, որը վերահսկում է ախորժակը և նպաստում քաշի կորստին: Այս հորմոնի բնականոն արտադրությունը օգնում է պահպանելու կայուն քաշը՝ չհաշված կալորիաները և էներգիայի սպառումը:

Լեպտինի պակասը մեծացնում է ախորժակը և նպաստում լրացուցիչ կիլոգրամների ավելացմանը: Իսկ լեպտինի ավելցուկը նվազեցնում է օրգանիզմի զգայունությունը հորմոնի նկատմամբ, ինչը կարող է առաջացնել բորբոքային գործընթաց և նյութափոխանակության խանգարում:

Ինչպե՞ս է լեպտինն ազդում ախորժակի վրա Երբ օրգանիզմը սնունդ է ստանում, ճարպային բջիջներն արտադրում են լեպտին, որը թափանցում է արյան մեջ և մտնում ուղեղ: Ապա հիպոթալամուսում հորմոնը միավորվում է ընկալիչների հետ և տեղեկատվություն փոխանցում էներգետիկ պաշարների մասին:

Եթե էներգետիկ պաշարը բավարար է, ապա օրգանիզմում ազատվում են մի շարք պեպտիդներ, որոնք ճնշում են ախորժակը: Երբ մարդն ունենում է ճարպի կորուստ և բավարար քանակությամբ կալորիաներ չի ստանում, լեպտինի մակարդակը նվազում է, իսկ ախորժակը՝ մեծանում, այդ պատճառով էլ դիետաների ժամանակ մարդիկ տառապում են քաղցից, նույնիսկ եթե ճարպային կուտակումներն ունեն էներգիայի մեծ պաշար։

Օրգանիզմում առկա ճարպային մեծ կուտակումները և գերսնումը բարձրացնում են լեպտինի մակարդակը և նվազեցնում քաղցը: Թվում է, թե գեր մարդիկ պետք է ունենան լեպտինի բարձր մակարդակ և չունենան սնվելու անհրաժեշտություն:

Լեպտինի մակարդակը նրանց մոտ իսկապես բարձր է, բայց այն չի նվազեցնում ախորժակը: Գիտնականները կարծում են, որ խնդիրը զգայունության խանգարումն է: Լեպտինի չափազանց մեծ քանակությունը կարող է ազդել հիպոթալամուսի վրա՝ նվազեցնելով զգայունությունը այս հորմոնի նկատմամբ: Ինչպե՞ս բարձրացնել զգայունությունը լեպտինի նկատմամբ Այս խորհուրդները կօգնեն բարելավելու զգայունությունը լեպտինի նկատմամբ և ճնշելու ախորժակը:

• Հրաժարվեք շաքարից Ի պատասխան օրգանիզմում շաքարի սպառմանը՝ մեծանում է ինսուլինի մակարդակը, իսկ մշտական հիպերինսուլինեմիան հանգեցնում է արյան պլազմայում լեպտինի կոնցենտրացիայի բարձրացմանը:

• Նվազեցրեք հագեցած ճարպերի քանակը Ճարպերը շատ ավելի քիչ են ազդում լեպտինի մակարդակի վրա, քան ածխաջրերը, բայց դրանք կարող են նպաստել զգայունության բարձրացմանը:

• Փորձեք ընդմիջումներով ծոմ պահել Ինչպես ավելի վաղ նշվեց, սովն ու քաշի կորուստը նվազեցնում են լեպտինի մակարդակը: Դա տրամաբանական է, քանի որ որքան քիչ են ճարպային բջիջները, այնքան ավելի քիչ հորմոն կարող են արտադրել:

• Զբաղվե՛ք սպորտով Թեև սպորտը շատ արդյունավետ միջոց չէ նիհարելու համար, սակայն այն կարող է դրականորեն ազդել լեպտինի նկատմամբ օրգանիզմի զգայունության վրա:

• Քնե՛ք բավարար չափով Հետազոտության համաձայն՝ 4-5 ժամ քուն ունեցող մարդկանց մոտ լեպտինի մակարդակը կրճատվում է 15,5-19%-ով` ի տարբերություն 8-9 ժամ քուն ունեցողների:

 

 Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 

 
 
 
 
 
 

Գրիպը քրոնիկ հիվանդությունների ժամանակ

Գրիպը քրոնիկ հիվանդությունների ժամանակ

Գրիպի ֆոնի վրա գրեթե ցանկացած քրոնիկ հիվանդություն ակտիվանում է՝ վատթարացնելով անձի առողջական վիճակը, որը կարող է հանգեցնել մինչև իսկ մահվան

Հարբեցողություն

Հարբեցողություն

Ալկոհոլի անվտանգ չափաբաժնի մասին ուսումնասիրությունները վկայում են, որ ֆիզիոլոգիայի տեսանկյունից այն գոյություն չունի: Սակայն հարկ է նշել, որ ալկոհոլն ազդում է նաև հոգեվիճակի վրա

Սրտի հիվանդությունները մեծացնում են դեմենցիայի առաջացման վտանգը

Սրտի հիվանդությունները մեծացնում են դեմենցիայի առաջացման վտանգը

Ձախ նախասրտի կառուցվածքային փոփոխությունները մեծացնում են դեմենցիայի առաջացման հավանականությունը, նույնիսկ եթե հիվանդները չունեն սրտի գործառույթի խանգարումներ

Վտանգավոր պահածոներ

Վտանգավոր պահածոներ

 Ինչո՞ւ խորհուրդ չի տրվում տնային պայմաններում պահածոյացնել միսը, ոլոռը և եգիպտացորենը