Գոգլի-մոգլի

Գոգլի-մոգլի (անգլ.` hoog-mug) հավի հում ձվի և շաքարավազի հիմքով ոչ ալկոհոլային խմիչք է: Համարվում է աղանդեր: Գոգլի-մոգլիի ծագման վերաբերյալ կա մի քանի լեգենդ տարբեր երկրներում:
Այսպես, Գերմանիայում գոգլի-մոգլիի ստեղծումը վերագրվում է հրուշակագործ Մանֆրեդ Կեկենբաուերին: Ըստ լեհական լեգենդի՝ երգչախմբի կատարող Գոգելը կորցրել է իր ձայնը և հնարել է այս բաղադրատոմսն իր կոկորդը բուժելու համար։ Սակայն նա ձվի հետ խառնում էր ոչ միայն շաքարավազ, այլև գինի:
Հետզհետե գոգլի-մոգլիի հիմնական բաղադրատոմսում ավելացան տարբեր բաղադրիչներ` ստեղծելով խմիչքի նորանոր տարբերակներ: Գոգլի-մոգլին համարվում է ոչ ալկոհոլային խմիչք, բայց որոշ բառերում և ակումբներում այդ խմիչքին ավելացնում են ռոմ, կոնյակ, գարեջուր, բրենդի, վիսկի կամ գինի: Ընդ որում՝այդ անում են շատ զգուշորեն, որպեսզի խմիչքը հավասարապես միախառնվի:
Գոգլի-մոգլիի օգտակար հատկությունները
Հավի հում ձուն, որը գոգոլ-մոգոլի հիմնական բաղադրիչներից է, հագեցած է մեծ քանակությամբ հանքանյութերով, միկրոտարրերով և վիտամիններով, որոնք անփոխարինելի են օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար: Այդ թվին են պատկանում А, Е, В12, В3, D վիտամինները, կալցիումի միկրոտարրերը, ֆոսֆորը, մագնեզիումը, երկաթը, ցինկը, յոդը և սելենը, ուժեղ անտիօքսիդանտները:
Գոգլի-մոգլիին հաճախ օգտագործվում է մրսածության և ձայնի խզման ժամանակ: Այդ խմիչքի սպիտակուցներով հարուստ լինելու շնորհիվ (գրեթե 14% սպիտակուցների օրական նորմայից) այն ցուցված է նաև սակավ քաշի և անորեքսիայի դեպքում: Սակայն, դրանով հանդերձ, գոգլի-մոգլին ցածր կալորիականություն ունեցող սնունդ է, որը հարստացած է ճիշտ ճարպերով:
Գոգլի-մոգլին պարունակում է անփոխարինելի ամինաթթուներ խոլեին, բիոտին, ֆոլաթթու: Սնդակարգում գոգլի-մոգլիի առկայությունը նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների, քաղցկեղային նորագոյացությունների առաջացման հավանականությունը, ամրացնում է մազերը, ատամները և օրգանիզմի ողջ ոսկրային համակարգը:
Ձվի մեջ պարունակվող խոլեստերինը և այն քայքայող նյութերը թույլ են տալիս դուրս հանել օրգանիզմից ճարպն ու ավելորդ խոլեստերինը:
Ձվային բաղադրությունը օգտակար է աչքերի և տեսողության համար:
Գոգլի-մոգլիի վնասակար հատկությունները
Այն հակացուցված է ձվի դեղնուցից ալերգիա ունեցող մարդկանց: Գոգլի-մոգլիի պատրաստման համար անհրաժեշտ է օգտագործել թարմ ձու, հակառակ դեպքում վտանգ կա վարակվելու սալմոնելոզով:
Եթե ձուն ճեղք կամ մուգ գույն ունի, գոգլի-մոգլիի համար օգտագործել չարժե, քանի որ որևէ բակտերիա կարող է ներթափանցած լինել: