Պե՞տք է ընդունել կանխարգելիչ հաբեր ճիճվակրության դեմ
Բարդություններ / միջամտություններ
16387
Պե՞տք է ընդունել կանխարգելիչ հաբեր ճիճվակրության դեմ
Երբեմն մանկաբույժները խորհուրդ են տալիս երեխային ամեն տարի դեղահաբեր տալ` ճիճվակրությունը կանխելու համար, հատկապես եթե տանը կենդանիներ կան:
Ճի՞շտ է արդյոք այս մոտեցումը երեխաների կամ մեծահասակաների դեպքում:
Եկե՛ք հասկանանք։
Ի՞նչ անել, եթե կասկածում եք, որ վարակվել եք
Այցելե՛ք թերապևտին․ միայն նա կարող է նշանակել գրագետ հետազոտություն և դեղեր: Հելմինտիասը վտանգավոր հիվանդություն է. որդերը սնվում են մարդու հյուսվածքներով և արյամբ: Ինքնաբուժումն անընդունելի է, հակառակ դեպքում դա նույնիսկ կարող է հանգեցնել մահվան:
Ի՞նչ կպատահի, եթե առանց նշանակման օգտագործեք դեղահաբեր
Հակահելմինտային դեղերը բավականին թունավոր են և ունեն բազմաթիվ կողմնակի ացդեցություններ.
• գլխացավ
•պարեստեզիա՝ զգայունության խանգարում․ այդ դեպքում օրգանիզմում կարող է առաջանալ այրոց, քոր և փշաքաղում
•պերիֆերիկ պոլինեյրոպաթիա՝ նյարդային մանրաթելերի վնասում
•հոտառական հալյուցինացիաներ․ տհաճ հոտերի խաբուսիկ զգացողություն
•ցնցումներ
•խոսքի խանգարում
•դող
Ինչպիսի՞ կանխարգելում է անհրաժեշտ
•լվացե՛ք ձեռքերը և շան թաթերը
Ասկարիոզը, էնտերոբիազը, տոքսոկարիոզը և էխինոկոկոզը կեղտոտ ձեռքերի միջոցով փոխանցվող հիվանդություններ են: Հետևաբար, դրսից ներս գալով՝ անհրաժեշտ է հետևողականություն դրսևորել հիգիենայի կանոնների պահպանման հարցում։
• մի՛ կերեք հում միս և ձուկ, մի՛ տվեք կենդանիներին, հատկապես, եթե այն չի սառեցվել
Տանը պատրաստված խավիարը, հատկապես ձկան խավիարը, նույնպես վտանգավոր է. այն կարող է պարունակել լայն երիզորդի թրթուրներ: Իսկ արյունոտ սթեյքերի սիրահարները կարող են վերցնել խոշոր եղջերավոր կամ խոզի երիզորդներ:
• տարին մեկ անգամ այցելե՛ք անասնաբույժի
Բժիշկը որքան շուտ հայտնաբերի ընտանի կենդանու մոտ ճիճուներ, այնքան ավելի հեշտ կլինի դրանք հեռացնել: Խորհուրդ է տրվում ընտանի կենդանուն տարեկան մեկ անգամ տանել բժշկական հետազոտության: Քոթոթներին ու կատվի ձագուկներին անհրաժեշտ է տարվա ընթացքում երեք անգամ տանել բժշկի։
Թույլ մի՛ տվեք, որ ընտանի կենդանիները և երեխաները խաղան ավազով
Ասկարիդի թրթուռները հաճախ բնակվում են ավազի մեջ: Այդ պատճառով, Եվրոպայի խաղահրապարակներում ավազե անկյուններն այժմ հիմնականում արգելված են:
•մի՛ դիպչեք թափառող կենդանիներին
էխինոկոկի երիզորդը առավել հաճախ կարելի է վերցնել թափառող շներից: Մակաբույծի ձվերը մորթուց կարող են անցնել ինչպես ձեր, այնպես էլ ընտանի կենդանու օրգանիզմ:
•պարբերաբար մաքրե՛ք ձեր տունը
Հողի մասնիկները և ճիճուների թրթուրներով արտանետումները փողոցում նստում են կոշիկների վրա: Հետևաբար, հարկավոր է փոշեկուլով պարբերաբար մաքրել հատակը և լվանալ օճառաջրով:
Նմանատիպ նյութեր

Տղամարդու նախապատրաստումը երեխայի բեղմնավորմանը

Մսի օրական չափաբաժինը հղի կնոջ սննդակարգում

Թռչնամիսը և ձուն հղի կնոջ սննդակարգում

Կիսաչհագեցած ճարպաթթուները հղիության ընթացքում (օմեգա-3 և օմեգա-6)

Ձկնեղենը և ծովամթերքը հղի կնոջ սննդակարգում
